Երևան համերգով հանդես կգա վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելը
Նոյեմբերի 15-ին ժամը 19։30 Արամ Խաչատրյան համերգասրահում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա լեգենդար վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելի համերգը` The Academy of ST Martin in the Fields նվագախմբի մասնակցությամբ։ Հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից:
Համերգն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի և Մշակույթի նախարարութան աջակցությամբ։
Ջոշուա Բելը մեր դարաշրջանի ամենահայտնի ջութակահարներից է, ով իր բարձր կատարողական արվեստի և բազմաժանր երաժշտական հետաքրքրությունների շնորհիվ եզակի երևույթ է այսօրվա դասական երաժշտության աշխարհում: 2011թ.-ին Ջոշուա Բելը դարձավ Academy of St Martin in the Fields նվագախմբի տնօրենը:
Լինելով «Սոնի քլասիք» ըկերության բացառիկ արտիստ՝ Բելը ձայնագրել է ավելի քան 40 ձայնասկավառակ։ Բելը արժանացել է բազմաթիվ պարգևների՝ 2013թ.-ին «Ազգային երիտասարդ» արվեստների հիմնադրամը, 2012թ.-ին՝ Նյու Յորքի «Ձայնագրման ակադեմիան», 2011թ.-ին «Մոմենտ» ամսագրից ստացել է «Արվեստի հորիզոններ» ընկերության «Փոլ Նյումեն» մրցանակը և «Հուբեռման» մրցանակը՝ ։ «Երաժշտական Ամերիկան» Բելին հռչակել է 2010թ.-ի «Տարվա լավագույն գործիքային կատարող», ստացել է նաև «Հումանիտար» մրցանակը` Սեթոն Հոլ համալսարանից։ 2009թ.-ին նրան պարգևատրել է «Կրթություն երաժշտության միջոցով» նախաձեռնությունը, 2008թ.-ին արժանացել է «Նվաճումների ակադեմիայի» մրցանակին։ 2007թ.-ին ստացել է «Ավերի Ֆիշեր» մրցանակը, իսկ 2005թ.-ին նրա անունը զետեղվել է «Հոլիվուդ Բոուլ» համերգասրահի փառքի սրահում։
2003թ.–ին Բելը անզուգական ելույթով է հանդես եկել hամաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ՝ աշխարհի բազմաթիվ նախագահների ներկայությամբ, և հետագայում այդ հեղինակավոր կազմակերպության կողմից ճանաչվել որպես համաշխարհային երիտասարդ առաջնորդ։ Նա հանդես է եկել երեք ամերիկյան, ինչպես նաև Չինաստանի նախագահների առջև, մասնակցել բարեգործական ձեռնարկների, որոնցից հատկնշական է«Կրթություն երաժշտության միջոցով»-ը, որն օգնել է գործիքներով ապահովել տասնյակ հազարավոր կարիքավոր երեխաների: Բելը նվագում է 1713 թվականին ստեղծված , ականավոր երաժիշտ Բրոնիսլավ Հուբեռմանին պատկանող Ստրադիվարիուսի ջութակով և օգտագործում է 18-րդ դարի ֆրանսիացի վարպետ Ֆրանսուա Տուրտիի պատրաստած աղեղը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա