Մշակույթ 10:35 14/11/2015 Հայաստան

Տիկնիկային թատրոնը՝ ճանապարհ դեպի մյուս թատրոններ

80-ամյա Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն ունի 1000-ից ավելի տիկնիկ, ամենահին տիկնիկները ցուցադրված են թատրոնի ցուցասրահում: Panorama.am-ի հետ զրույցում ասաց թատրոնի դերասան Դերենիկ Մարտիրոսյանը:

Տիկնիկները պատրաստվում են թատրոնի արվեստանոցում, որտեղ աշխատում են դերձակներ, տիկնիկագործներ, մեխանիզատորներ:

«Մեր տիկնիկները շնչում են, խոսում են: Հանդիսատեսը երբեք չի մտածում, որ տիկնիկներ են բեմում: Մեզ նման մարդիկ են, շատ անմիջական են»,- ասաց դերասանը:

Դ.Մարտիրոսյանը նշեց, որ տիկնիկային թատրոնում հեքիաթը պարտադիր է, ներկայացումների հիմնական թեմաներն են՝ հեքիաթներն ու առակները:



«Տիկնիկային թատրոնն այն ճանապարհն է, որ երեխաներին առաջինն է ծանոթացանում երաժշտությանը, նկարչական արվեստին, գրականությունը: Տիկնիկային թատրոնն է առաջին ճանապարհը, որը տանում է դեպի դրամատիկական և այլ թատրոններ»,- նշեց Դ.Մարտիրոսյանը՝ շնորհավորել իրենց թատրոնների դերասաններին, նաև փոքրահասականներին թատրոնի 80-ամյա հոբելյանի առթիվ: 



Նշենք, որ այսօր Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը կնշի իր հիմնադրման 80-ամյակը: Հոբելյանական երեկոյի շրջանակում կցուցադրվ են ներկայացում և թատրոնի 80-ամյա գործունեության մասին պատմող ֆիլմ:



Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թ. հունիսի 1-ին և գործել Պատանի հանդիսատեսի թատրոնին կից: Հիմնադիրներն էին` բեմադրիչ Սոֆյա Բեջանյանը, նկարիչ Գևորգ Առաքելյանը, դերասաններ Պավլոս Բորոյանը և Արաքսյա Արաբյանը: Թատրոնի առաջին տնօրենն էր Վարյա Ստեփանյանը: Թատրոնն իր ստեղծագործական ուղին սկսել է «Չարաճճի Պետիկը» և «Շունն ու կատուն» բեմադրություններով: 1936-37 թվականից թատրոնը գործել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում` ստեղծագործական առավել մեծ կազմով: Խմբին միացել են Գարուշ Խաժակյանը, Անդրանիկ Նանաջանյանը, Փայլակ Նիկողոսյանը, Ամալյա Մխիթարյանը, Հայկուշ Երեմյանը և այլոք: Կայացման տարիներին թատրոնի ստեղծագործական կյանքին իրենց տաղանդն են ի նպաստ բերել ռեժիսորներ` Լևոն Քալանթարը, Վարդան Աճեմյանը, Տիգրան Շամիրխանյանը, նկարիչներ` Խաչիկ Եսայանը, Վաչագան Թևանյանը, Քնարիկ Վարդանյանը, Սուրեն Ստեփանյանը և այլոք: 

1938 թ. Լ. Քալանթարը բեմադրել է «Չախ-չախ թագավորը», իսկ 1940 թ. Տ. Շամիրխանյանը` «Եղեգնուհին»: Թումանյանական այս երկու հեքիաթների բեմականացման հեղինակը Վարդան Աճեմյանն էր: 1957 թ. հուլիսի 27-ին Տիկնիկային թատրոնը վերաբացվում է որպես ինքնուրույն թատրոն` Լենինի պող. թիվ 43 շենքում: Գլխավոր ռեժիսոր է նշանակվում Երվանդ Մանարյանը, նկարիչ` Ֆլորա Գրիգորյանը: Մեծանում է նաև դերասանական կազմը, թատրոն են գալիս նաև նոր անուններ` Պետրոս Մարտիրոսյան, Ռուզաննա Վարդանյան, Ալբերտ Ղևոնդյան, հետագայում նաև` Աստղիկ Գևորգյան, Հասմիկ Նաղաշյան, Անահիտ Սահակյան և այլք: 

1958 թ. հունվարի 30- ին թատրոնն իր դռները բացում է «Երկու ընկեր» բեմադրությամբ: Հաջորդում է հետագա տասնամյակների բեղմնավոր գործունեությունը: Ծնվում են «Գոնզան և ջութակը», «Ակամա երաժիշտներ», «Տասներկու ամիսներ», «Հաճելի անախորժություններ», «Պաշկայի պոչը» և այլ բեմադրություններ: Ներկայացումներ են բեմադրում Երվանդ Մանարյանը, Օլգա Մելիք-Վրթանեսյանը` Ֆլորա Գրիգորյանի և Գևորգ Առաքելյանի ձևավորումներով: 1960 թ. թատրոն է գալիս ռեժիսոր Մանյա Ասլանյանը. 1961-1978 թթ. նա թատրոնի գլխավոր ռեժիսորն էր, իսկ գլխավոր նկարիչը` Արամայիս Սարգսյանը: Բեմադրվում են «Կարմիր գլխարկ», «Ոսկե բանալին», «Թոմ Սոյերի արկածները», «Օլե-Լուկոյե», «Գառնիկ ախպեր» և շատ այլ ներկայացումներ:

1975 թ. թատրոնը տեղափոխվում է իր ներկայիս շենքը` Սայաթ-Նովա 4 հասցեում: Նոր բեմում ստեղծագործելու մեծ հնարավորություններ են ստեղծվում: 1970-ականներից թատրոն են գալիս նաև երիտասարդ դերասաններ` Արշակ Պողոսյանը, Արա Հակոբյանը, Նունե Վարդանյանը, Մնացական Փիլոյանը, Պետրոս Խաչիկյանը, Գագիկ Ռոստոմյանը և այլոք: 1976 թ. Մանյա Ասլանյանը բեմադրում է առաջին ներկայացումը մեծահասակ հանդիսատեսի համար` «Չքնաղ Գալատեան» հետաքրքրաշարժ կատակերգություն` հունական դիցաբանության թեմաներով: Մեծահասակ հանդիսատեսի համար ներկայացումների ավանդույթը շարունակում է թատրոնի ներկայիս գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը` 1991թ. բեմադրելով «Բեթղեհեմի աստղի տակ», իսկ 1996 թ.` Վ. Շեքսպիրի «Սխալների կատակերգություն» և Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար» ներկայացումները: 1978-85 թթ. դարձյալ թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվում Երվանդ Մանարյանը: 1978-ին նա բեմադրում է Հովհ. Թումանյանի «Անհաղթ աքլորը», որը միջազգային փառատոներում արժանանում է մրցանակների, իսկ 1981թ. բեմադրում է «Ակամա երաժիշտները». այս երկու բեմադրություններն էլ դեռևս շարունակում են իրենց բեմական կյանքը: 1985 թ. գլխավոր ռեժիսոր է նշանակվում Անդրանիկ Գամջյանը, որին հաջորդում են Ռուբեն Մարուխյանը, ապա Մնացական Փիլոյանը:

1998 թ. թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է Ռուբեն Բաբայանը, մինչ այդ նա թատրոնում աշխատել է որպես գրական մասի վարիչ, ապա բեմադրող ռեժիսոր: 2002 թ. թատրոնի շենքը ենթարկվեց հիմնանորոգման և հագեցվեց նորագույն սարքավորումներով, արդյունքում` թատրոնն ունեցավ նաև փոքր դահլիճ: 2000-2010 թթ. մի քանի ներկայացում են բեմադրել թատրոնի տնօրեն և գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը (այդ թվում 2007թ. «ԱԿ. Ակ.» մարիոնետային բեմադրությունը` ըստ Գոգոլի «Շինելի» (բեմադրող նկարիչ` Կարինե Եղիազարյան), որն արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի), թատրոնում երկար տարիներ աշխատող՝ ռեժիսոր Լարիսա Մանգասարովան, իսկ 2009 թ. իր առաջին ռեժիսորական փորձը հանդիսատեսի դատին է ներկայացրել Ռ. Բաբայանի աշակերտ Զառա Անտոնյանը՝ «Ամպից պոկված հեքիաթը» բեմադրությունը, որը նույնպես ստացել է «Արտավազդ» մրցանակ: Վերջին տարիներին թատրոնի հետ կապվել են նաև երիտասարդ ուժեր. հետաքրքիր ներկայացումներ է բեմադրել Նարինե Գրիգորյանը` «Աչքերի որս», «Երկնագույն երկրագունդ», «Օրիորդ գեներալ», «Հովնան» և այլն: Սամսոն Մովսեսյանը բեմադրել է «Ալիսան հրաշքների աշխարհում» (2012 թ. «Արտավազդ» մրցանակակիր), «Վհուկը» ըստ Գոգոլի «Վիյ» պատմվածքի: Թատրոնի բեմում իրենց ուժերն են փորձում Հռիփսիմե Շահինյանը, Սամվել Թադևոսյանը, Տաթևիկ Մելքոնյանը և այլք:

Թատրոնը ոչ միայն շարունակում է ակտիվ ստեղծագործական կյանքը՝ մանուկներին և մեծահասակներին առաջարկելով բազմաթիվ ներկայացումներ հայերեն և ռուսերեն լեզուներով, այլև հանդիսանում է մշակութային օջախ, ուր կազմակեպվում են բազմազան միջոցառումներ:

Լուսանկարներն՝ այստեղ

Նախորդող հրապարակում՝
80-ամյա Տիկինիկային թատրոնը փորձում է գտնել հարցի պատասխանը՝ ի՞նչ է թատրոնը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}