Ֆեյսբուքը Փարիզի ահաբեկչությունների կապակցությամբ հատուկ գործառույթ է ավելացրել
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցն ավելացրել է նոր հատուկ էջ, որը թույլ է տալիս Փարիզում գտնվող օգտատերերին հայտնել այն մասին, որ իրենք անվտանգ վայրում են և չեն տուժել ահաբեկչությունների ընթացքում: Գրում է Lenta.ru-ն:
Մյուս օգտատերերը կարող են ստուգել՝ արդյոք իրենց ընկերները վտանգավոր գոտում են, թե ոչ:
Գործառույթն առաջարկում է «արագ ստանալ անհրաժեշտ տեղեկությունը և կապվել ընկերների հետ աղետի գոտում, հայտնել` արդյոք անվտանգ տեղում են նրանք»։
Բացի դա, հատուկ էջում հասանելի է կարճ տեղեկություն Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին և Իլ Դե Ֆրանս շրջանի քարտեզը։
Հարակից հրապարակումներ`
- ՏԿԱԻՆ-ի նախնական տվյալներով` Փարիզում զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան
- Air France-ը թռիչքներ կիրականացնի անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում
- Կաջակցենք Ֆրանսիային՝ ահաբեկչության դեմ պայքարում. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար
- Սարսափելի է. հայազգի լրագրողի twitter-յան գրառումները Փարիզից
- Օլանդն ու Օբաման փարիզյան դեպքերից հետո քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը
- Հայաստանը Ֆրանսիայի կողքին է. Էդվարդ Նալբանդյանը ցավակցել է
- Ահաբեկչությունների շարք Փարիզում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան