Air France-ը թռիչքներ կիրականացնի անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում
Ֆրանսիական Air France ավիաընկերությունը ըստ գրաֆիկի կշարունակի թռիչքներ իրականացնել՝ հետևելով անվտանգության ուժեղացված միջոցառումներին: Ինչպես տեղեկացնում է Գազետա.ռու-ն՝ այս մասին նշված է Twitter-ում ավիափոխադրողի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Air France մշտական կապի մեջ է պաշտոնյաների հետ՝ համոզվելու համար, որ անձնակազմի և հաճախորդների անվտանգության պաշտպանությունն ու չափանիշներն ապահովվում են»,- նշված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ֆրանսիան դեռ չի փակում ավիահաղորդակցությունը՝ Փարիզում ստեղծված իրավիճակի պատճառով:
Հիշեցնենք, որ Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունից, ըստ տարբեր աղբյուրների, զոհվել են 120-ից 153 մարդ:
Հարակից հրապարակումներ`
Կաջակցենք Ֆրանսիային՝ ահաբեկչության դեմ պայքարում. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար
Սարսափելի է. հայազգի լրագրողի twitter-յան գրառումները Փարիզից
Օլանդն ու Օբաման փարիզյան դեպքերից հետո քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը
Հայաստանը Ֆրանսիայի կողքին է. Էդվարդ Նալբանդյանը ցավակցել է
Ահաբեկչությունների շարք Փարիզում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան