Մեկ շաբաթում բանկերի կողմից տեղաբաշխվել է 27.4 մլն դոլար
Նոյեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 66,458,533 դոլար 479.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 73,727,817 ԱՄՆ դոլար 482.61 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Միջբանկային շուկայում իրականացվել է 19,605,966 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 482.64 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,407,587 EUR 515.11 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 13,009,541 EUR 519.99 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 905,538,437 ռուբլի 7,37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 365,008,269 ՌԴ ռուբլի 7,53 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Նոյեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 40.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 27.4 մլն ԱՄՆ դոլար: