Մենք մշտապես կարողացել ենք փոքր ուժերով խելացի պաշտպանության իրականացնել. Ս.Օհանյան
«Հայ ժողովուրդը պատմության ընթացքում մշտապես կարողացել է սերտել, սովորել ռազմական գիտությունը, խելացի պաշտպանություն իրականացնել և փոքր ուժերով մեծ խնդիրներ կատարել: Այս սկզբունքն այսօր հարիր է նաև Հայաստանի զինված ուժերին»,- Մուսա լեռան հերոսմարատի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, հայ ժողովրդի ողջ պատմությունը լի է եղել հերոսամարտերով: «Մուսա լեռան հերոսամարտը նախ և առաջ ընդգծեց մեր միասնականությունը, կռվում էին ոչ միայն զինվորականները, ֆիդայինները, կամավորականները, այլ ողջ ժողովուրդը: Այն յուրովի Սարդարապատ էր, որտեղ արտահայտվեց մեր միասնականությունը»,- ասաց նախարար Օհանյանը:
Պաշտպանության նախարարն ընդգծեց, որ այսպիսի հերոսամարտերի օրինակով պետք է դաստիարակել ողջ հայ ժողովրդին. «Գաղափարական դաստիարակությունն ագրեսիայի դիմագրավման ամենակարևոր ուղղություններից մեկն է»:
«Միայն ու միայն միաբանվելով, բոլոր հարվածներից գոտեպնդվելով կարող ենք ապահովել մեր հայրենիքի ապագան»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին
- ՀՀ նախագահ. Մուսա Լեռան հերոսամարտում անգնահատելի ավանդ ունեն ֆրանսիացի մեր եղբայրները