Մեկնարկել է «Արևորդի» 5-րդ միջազգային բնապահպանական փառատոնը
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիﬓադրաﬕ տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ազդարարել են «Արևորդի» 5-րդ ﬕջազգային բնապահպանական փառատոնի ﬔկնարկը:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, փառատոնի բացման արարողությունը նշանավորվել է Ջոն Էնկելեի և Էնն Մաքսուդի «Գոյատևելու իմաստություն» -ը ֆիլմի ցուցադրությամբ։ «Արևորդի» փառատոնի կազմակերպիչն է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիﬓադրամը` ՀՀ Բնապահպանության նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:
Ներկայացնելով փառատոնը՝ Ռուբեն Խաչատրյանը պատﬔլ է, որ այն իր տեսակով ﬕակն է ամբողջ տարածաշրջանում, ու այս տարի ներկայացված ֆիլﬔրն այնքան որակյալ էին, որ որոշում է կայացվել կազմակերպել փառատոների փառատոն, այսինքն՝ ցուցադրել բոլոր լավագույն ու մրցանակակիր ֆիլﬔրը` առանց մրցույթի, անվանակարգերի ու ժյուրիի:
Փառատոնն առանձնահատուկ է լինելու նաև նրանով, որ նախանշված ավարտ որպես այդպիսին չի ունենալու: 2015-16 թվականներին փառատոնի ծրագրում ընդգրկված ֆիլﬔրը ցուցադրվելու են նաև մարզերում, տարբեր հեռուստաալիքներով, ինչպես նաև իրականացվելու են տարբեր էկոﬕջոցառուﬓեր, աշխատարաններ և կրթական ծրագրեր:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կազմակերպվող «Արևորդի» ﬕջազգային բնապահպանական փառատոնն այս տարի իրականացվում է արդեն 5 -րդ անգամ, ու դա, ըստ Ռուբեն Խաչատրյանի, բավական բարդ կլիներ առանց Բնապահպանության նախարարության և ՎիՎաՍել-ՄՏՍ-ի օժանդակության:
«Որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջատարը Հայաստանում՝ ՎիվաՍել- ՄՏՍ-ը ոչ ﬕայն շարունակաբար աջակցել է շրջակա ﬕջավայրի պաշտպանությանն ուղղված ծրագրերին, այլ նաև մշտապես ակտիվորեն ներգրավված է եղել դրանցում, քանի որ շրջակա ﬕջավայրին առնչվող խնդիրները կորպորատիվ պատասխանատվության օրակարգի հիﬓական շարժիչ ուժն են: Այսօրվա իրական մարտահրավերը շրջակա ﬕջավայրի պաշտպանությամբ զբաղվող նախաձեռնությունների ու մասնավոր հատվածի ջանքերի ﬔկտեղուﬓ է՝ ﬕասնական օրակարգով հանդես գալու նպատակով: Շատ կարևոր է, որ այս երկու ոլորտները համագործակցեն՝ նույն նպատակի իրագործման ուղղությամբ: «Արևորդին» իր ուրույն դերն ունի երկրում բնապահպանական շարժումն առավել բարձր մակարդակի հասցնելու գործում, և ﬔնք ուրախ ենք, որ փառատոնի կողքին ենք եղել դրա ստեղծման պահից:
«Արևորդի» փառատոնը նպատակ ունի նպաստել բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածությանը: Տարեցտարի ﬔծանում է փառատոնի լսարանի և մասնակիցների թիվը, և կարող ենք վստահ ասել, որ Հայաստանում սկիզբ է առել լայնածավալ գործընթաց, որի արդյունքը դեռ պիտի տեսնենք»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Փառատոնի կինոցուցադրությունների ծրագրում ընդգրկված են 70 կարճաﬔտրաժ և լիաﬔտրաժ, անիմացիոն, փաստագրական և խաղարկային ֆիլﬔր` 22 երկրից: Ֆիլﬔրի ﬔծ մասը վերջին երկու տարիներին բազմաթիվ մրցանակներ է ստացել աﬔնահեղինակավոր կինոփառատոներում:
Կինոցուցադրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 12-ից 15-ը` Մոսկվա կինոթատրոնում, Էոն և Լոֆթ ակումբներում: Այնուհետև ﬕնչև տարեվերջ ֆիլﬔրը շրջելու են Հայաստանի ամբողջ տարածքում`պարբերաբար ցուցադրվելով նաև մարզերի բնակիչներին:
Բացի կինոցուցադրություններից, փառատոնի շրջանակում կազմակերպվելու են նաև ﬕ շարք ﬕջոցառուﬓեր, աշխատարաններ և կրթական ծրա գրեր, որոնք շարունակվելու են առաջիկա ﬕ քանի աﬕսների ընթացքում: Այդպիսի ﬕջոցառուﬓերից է «Դդմի օր-դիմակահանդես» մրցույթը, որն ավանդաբար անցկացվում է Երևանի կենդանաբանական այգում: Մրցույթին մասնակցում են հանրակրթական դպրոցների 10-15 տարեկան աշակերտներ: Միջոցառման ընթացքում մասնակիցները դդﬕց և այլ ﬕրգ- բանջարեղենից հետաքրքիր ձևավորմամբ ուտեստներ են պատրաստում կենդանիների համար: Մասնակիցներն այդ օրն այգի են գալիս որևէ կենդանու կերպարանքով և ﬕջոցառման վերջում տեղի է ունենում կենդանիների դիմակահանդես-շքերթ:
Նոյեմբերի 15-ին, ժամը 15:00-ին Ազատության հրապարակից «Արևորդի» փառատոնի շրջանակում կﬔկնարկի հեծանվաերթ` «Փողկապ և քամի» խորագրի ներքո: Արշաﬖ ուղղված է ընդդեմ օդի աղտոտվածության, խոշոր համայնքները ﬔքենաներով ծանրաբեռնելու տեմպերի աճի: Այս իրադարձությունն ուշագրավ է նրանով, որ այն հատուկ «դրեսկոդ» ունի` պաշտոնական հագուստ, փողկապ, նաև՝ բարձրակրունկ կոշիկներ: Հեծանվաերթին իրենց սեփական հեծանիﬖերով մասնակցելու համաձայնություն են տվել նաև ﬕ շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարարներ: