Ամերիկյան U2 ռոք խումբը չեղյալ է հայտարարել Փարիզում կայանալիք համերգը
Ամերիկյան U2 ռոք խումբը չեղյալ է հայտարարել շաբաթ օրը Փարիզում կայանալիք համերգը՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Variety-ին:
Համերգը պետք է տեղի ունենար «Bercy Arena»-ում, որը գտնվում է «Բատակլան» համերգասրահից ոչ հեռու, որտեղ ահաբեկիչները նոյեմբերի 13-ին Eagles of Death Metal խմբի համերգի ժամանակ պատանդ էին վերցրել մարդկանց:
Փարիզում արտակարգ դրություն է հայտարարված:
Պաշտոնական տվյալներով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 120 մարդ, սակայն ԶԼՄ-ները հայտնում են 150 զոհի մասին: Փարիզի ոստիկանությունը ունի տվյալներ 8 ահաբեկիչների մասին, որոնցից 7-ը օգտագործել են մահապարտի գոտի:
Նախորդող հրապարակումներ՝
Air France-ը թռիչքներ կիրականացնի անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում
Ֆրանսիայի նախագահը հրաժարվել է մասնակցել G20-ի գագաթաժողովին
Կաջակցենք Ֆրանսիային՝ ահաբեկչության դեմ պայքարում. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար
Սարսափելի է. հայազգի լրագրողի twitter-յան գրառումները Փարիզից
Օլանդն ու Օբաման փարիզյան դեպքերից հետո քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը
Հայաստանը Ֆրանսիայի կողքին է. Էդվարդ Նալբանդյանը ցավակցել է