Հանձնաժողովներում ՀԱԿ-ի թափուր թողած տեղերը կլրացվեն իշխանության ներկայացուցիչներով. ՀԺ
«Ազգային ժողովում ներկայացված Հայ ազգային կոնգրես և «Ժառանգություն» կուսակցությունները չեն կարողացել առաջիկա հանրաքվեից առաջ ձևավորված բոլոր 1997 ընտրական տեղամասերում հանձնաժողովի 1-ական անդամներ նշանակել:
Սահմանադրական փոփոխությունների դեմ ձևավորված «Ոչ»-ի ճակատի մաս կազմող ՀԱԿ-ը նշանակումներ չի արել 245 տեղամասային հանձնաժողովներում, իսկ «Ոչ»-ի մյուս՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մաս կազմող ժառանգությունը՝ 118 տեղամասային հանձնաժողովներում»,-գրել է ՀԺ-ն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ ՀԱԿ-ի թափուր թողած 245 տեղերից մոտ 2 տասնյակ ՀԱԿ-ը հանձնաժողովի քարտուղարի պաշտոն նշանակելու իրավունք է ունեցել, իսկ 5-6-ում՝ հանձնաժողովի նախագահ: Ժառանգությունը մի քանի տեղամասերում հանձնաժողովի քարտուղարի պաշտոն է կորցրել: Թափուր մնացած տեղերը, բնականաբար, կլրացվեն իշխանության ներկայացուցիչներով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան