Հասան Ռոհանիի՝ Ֆրանսիա, Իտալիա և Վատիկան նախատեսված այցերը չեղյալ են հայտարարվել
«Հասան Ռոհանիի՝ Ֆրանսիա, Իտալիա և Վատիկան նախատեսված այցերը չեղյալ են հայտարարվել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Ւնչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները՝ Իրանի նախագահն այսօր պետք է մեկներ Իտալիա, այնուհետև Վատիկան, որտեղ պետք է հանդիպում ունենար Հռոմի Պապի հետ: Փարիզում Ռոհանին պետք է մասնակցեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների ղեկավարների համաժողովին:
Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Հասան Ռոհանին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հղած ցավակցական հեռագրում, խիստ դատապարտելով Փարիզում կատարված ահաբեկչությունը, շեշտել է ահաբեկչության դեմ համակողմանի պայքար մղելու անհրաժեշտությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Սիրիայի հարցով երկրորդ համաժողովին: