Երևան-Փարիզ չվերթը կիրականացվի նախատեսված ժամին
Այսօր երեկոյան Երևանից Փարիզ նախատեսված չվերթը կիրականացվի նախատեսված ժամանակին: Այս պահի դրությամբ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ չվերթն իրականացնող «Էյր Ֆրանս» ընկերությունից:
Նշենք, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Փարիզի Շարլ դը Գոլ օդանավակայան չվերթը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 20:50-ին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում` «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ:
Ըստ աղբյուրի, ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի, տուժել է ավելի քան 200 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Նախագահին
- ՏԿԱԻՆ-ի նախնական տվյալներով` Փարիզում զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան
- Կաջակցենք Ֆրանսիային՝ ահաբեկչության դեմ պայքարում. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար
- Սարսափելի է. հայազգի լրագրողի twitter-յան գրառումները Փարիզից
- Օլանդն ու Օբաման փարիզյան դեպքերից հետո քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը
- Հայաստանը Ֆրանսիայի կողքին է. Էդվարդ Նալբանդյանը ցավակցել է
- Ահաբեկչությունների շարք Փարիզում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան