Մունկի նկարներն աճուրդներում վատ են վաճառվում
Նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի նկարները վերջին տարիներին աճուրդներում վատ են վաճառվում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին է վկայում վիճակագրությունը: 2011 թվականին Եվրոպայում և ԱՄՆ-ում հայտնի գեղանկարչի և գրաֆիկի ստեղծագործությունները ցուցադրվել են 40 անգամ, բայց ստեղծագործություններից շատերի համար գնորդներ չեն գտնվել, կամ վաճառվել են երրորդ կամ չորրորդ անգամից նախնական գնից բավականին էժան:
Նորվեգական Blomqvist աճուրդային տան ներկայացուցիչը ենթադրում է, որ պատճառը կարող է լինի վաճառողների մեծ սպասումները: Հայտնի «Ճիչ» նկարի տարբերակներից մեկը 2012 թվականի Նյու Յորքում վաճառվել է 119,9 միլիոն դոլարով, որն այդ պահին արվեստի ամենաթանկ ստեղծագործություններից մեկն էր, որը երբևէ վաճառվել էր աճուրդներում: Միաժամանակ, մասնագետնի խոսքով, Մունկի ավելի քիչ հայտնի ստեղծագործուններն այնքան էլ պահանջված չեն, և սեփականատերերին հազիվ թե հաջողվի դրանց համար բավականին գումար ստանալ:
Մասնավոր հավաքածուներում կա Մունկի 350-400 աշխատանք, կոլեկցիոները հետաքրքրված են առավել հայտնի նկարներով, իսկ «Ճիչ» կտավի վաճառքից հետո Մունկի նկարները գրեթե անհնար էր իրացնել, միայն վերջին շրջանում է այդ միտումն աստիճանաբար փոխվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա