
Ն. Տավարացյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր է նշանակվել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ն. Տավարացյանին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր նշանակելու մասին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 148-րդ հոդվածի 6-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 6-ի ԱԽ-23-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ.
Նախշուն Տավարացյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի լիազորությունները»,-ասված է հրամանագրում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին