Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթևոսյանն այնպես են ստեղծել երգը, հազար տարի չես կարող քանդել. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Մանկավարժների բացակայություն, տարբեր մրցույթներ, ընդօրինակություն: Սրանք այն հիմնական խնդիրներն են, որոնք, ըստ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի, հայ արվեստը, մասնավորապես երգարվեստը փչացնում են, ոչնչացնում:
Panorama.am-ի հետ զրույցում Սերգեյ Առաքելյանն ասաց. «Մենք մանկավարժներ չունենք: Կարծում եք այսօրվա դերասանները, որ գալիս են, պակաս տաղանդավոր են, քան Գուլակյանի, Աճեմյանի, Լևոն Քալաթարի, ուսանողները: Բոլորովին: Հակված չեմ դրան: Բայց ումի՞ց պետք է նրանք ստանան անհրաժեշտ գիտելիք: Տաղանդավոր երեխաներ են, համարձակ, բայց սովորեցնող չունեն»:
Ս.Առաքելյանի խոսքով, հաճախ կազմակերպվող մրցույթները, նաև կրկնօրինակելը, կործանում են մեր արվեստը, փչացնում են երգարվեստը:
«Դու քո երգ երգի, ինչո՞ւ ես կրկնում Օֆելյա Համբարձումյանին, ի՞նչ գործ ունես Ռուբեն Մաթևոսյանի հետ: Նրանք այնպես են ստեղծել երգը, հազար տարի չես կարող քանդել: Կրկնել պետք չէ: Շերամն այնքան չկատարված երգեր ունի, այդ երգերը կատարեք: Վերցրու ինքդ, սարքի քոնը, մի վերցրու ուրիշի սարքածը ու կատարի: Ռուբենը որ եկավ, ոչ մեկի երգը չերգեց, իրենը երգեց: Հասավ այնտեղ, որ Կրեմլյովսկի դահլիճում կառավարական համերգին Ռուբենը երգեց, կոմպոզիտոր Դմիտրի Շեստակովիչը, մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Սեմյոն Տիմոշենկոն ոտքի կանգնած ծափահարում էին: Դմիտրի Շոստակովիչն ասաց՝ «ինչ հարուստ ազգ է, ինչպիս երգիչ, առաջին անգամ եմ լսում ժողովրդական երգերի կատարողի, ով վերևը չի գոռում, այս ամենը ձայն է, սիրտ է, հոգի է»: Մինչև հիմա էլ Ռուբենին կանչում են համերգի, առաջինն ինքն է գնում, չի ասում՝ ես Ռուբենն են, թող գան խնդրեն, մեքենա ուղարկեն: Մյուսներն ասում են՝ մեքենան ո՞ր ժամին պետք է գա, ինձանից առաջ ո՞վ է երգելու, ինձանից հետո ո՞վ է երգելու: Մեր երգարվեստը փչացնում են են մեր այսօրվա կիսատ-պռատ երգիչները, ովքեր արդեն ժողովրդական ու վաստակավոր կոչումների են արժանացել»,- ասաց արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա