Մեղրի-Ագարակ ճանապարհին վթարի հետևանքով պայմանագրային զինծառայողներ են մահացել
Նոյեմբերի 15-ին Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին ողբերգական վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ` 24-ամյա Վոլոդյա Մարտիրոսյանը և 30-ամյա Արամ Ասլանյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 1-ին կմ-ին «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Մեղրի գետը: Փրկարարները կարողացել են մեքենայից դուրս բերել զինծառայողների դիերը: