Նոր Սահմանադրությունը ուժեղացնում է ընդդիմությանը, որը մեզ շատ պետք է. Կարինե Աճեմյան
Այսօր Տաթևում փոքրիկ Անուշիկի կողմից մեկ բաժակ թանով հյուրասիրվելուց հետո ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը նկատեց, որ Տաթևում մթնոլորտը չի տրամադրում քաղաքական երկխոսության, այդուհանդերձ սկսեց քարոզել «այո»-ն:
Նա տաթևցիներին տեղեկացրեց, որ Սահմանադրական փոփոխություններով «մեծ հարց է լուծվում»: Նաև ասաց, որ իր համար հասկանալի է` ամեն փոփոխություն անհանգստություններ կարող է առաջացնել: Հանրապետական պատգամավորը համաձայնեց ընդդիմախոսների այն պնդմանը, թե Հայաստանում ընտրությունները կրճատվում են և փոխարենը միայն առաջնային մանդատով խորհրդարան է ընտրվելու:
«Երբ դու առաջնային մանդատով Ազգային ժողով ես ընտրում և քո ձայնը տալիս ես կուսակցության, պատգամավորների, դու հստակ որոշում ես ու հետագայում կարող ես պահանջատեր լինել: Նախ նման համակարգը ձևավորում է նոր քաղաքական մշակույթ, որը մենք չունենք, խոշորացնում է կուսակցությունները և շատ ուժեղացնում է ընդդիմությանը, որը մեզ շատ պետք է, որովհետև երբ ընդդիմությունն ուժեղ է, զգոն է լինում իշխանությունը», -հայտարարեց Աճեմյանը` նկատելով, որ ընտրություններից խուսափելը նաև բյուջետային գումարներ է տնտեսում:
Նա խնդրեց հեռավոր գյուղի բնակիչներին նայել շուրջը և տեսնել` մի՞թե դրական փոփոխություններ չեն կատարվում: Ըստ պատգամավորի, Սահմանադրությունը օրվա հարցեր չի լուծելու, այլ «երկրի զարգացման համար բարենպաստ պայմաններ է ստեղծում»:
«Անպայման մասնակցեք քվեարկությանը, քանի որ սա մայր օրենք է, որի նկատմամբ պետք չէ անտարբեր անցնել», -հավելեց Աճեմյանը:
«Սահմանադրություն կա, կատարողն ո՞վ ա, անկատար ա մեր Սահամանդրությունը, ոչ մեկ չի կատարում: Հինը հլա կատարի, հետո նորի մասին կմտածես», -Աճեմյանի ելույթին արձագանքեց գյուղի տարեց բնակիչներից մեկը:
Հարակից հրապարակումներ`
- Լավ Հայաստան ունենալու համար ամեն ինչ մեր ձեռքում է. Հրայր Թովմասյան
- Երբ ասում ենք` ոչ, նշանակում է համաձայն ենք, որ ոչ մի բան չփոխվի. Արթուր Եղիազարյանը` մարալիկցուն
- «Շիթիլը հիմա ենք տնկում, որ հետո բերքը տեսնենք»
- Բա որ էդ միամանդատ պառլամենտը թայֆաբազությա՞ն վերածվի.
- Թ.Գևորգյան. Քանի դեռ չունենք ուժեղ գաղափարական կուսակցություններ, պառլամենտական մոդելին անցնելն անիմաստ է
- Խորհրդարանական մոդելը թույլ կտա լավագույնս ապահովել երկրի անվտանգությունը. Արման Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան