«Օսկար» մրցանակի հավակնող աֆղանական դրաման որակազրկվել է
Աֆղանական «Ուտոպիա» դրաման դուրս է մնացել «Օսկար-2016»-ի «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգից: Ամերիկյան կինոակադեմիայի անդամները որակազրկել են կինոնկարը՝ համարելով, որ «այնքան էլ օտարալեզու չէ». նրանց կարծիքով ֆիլմի հերոսները բավականին շատ են խոսում անգլերենով: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Այս տարի ակադեմիայի նման որոշմանը բախվել են նաև Չինաստանն ու Պանաման, բայց նրանք հասցրել են այլ ֆիլմեր ներկայացնել:
2016 թվականի հունվարի 16-ին կհայտարարեն «Օսկար» մրցանակի հավակնորդներին, իսկ փետրվարի 28-ին՝ հաղթողներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա