Փարիզում դեռ շարունակում են փնտրել 17-ամյա հայուհուն
Ֆրանսահայ 17-ամյա Լոլա Ուզունյանը Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո համարվում է անհետ կորած և հարազատաները շարունակում են փնտրել նրան: Horizonweekly-ն տեղեկացնում է, որ ֆրանսիական իշխանությունները փնտրում են աղջկան, ով իր հայրիկի հետ եղել է Բատակլան թատրոնում Eagles of Death Metal ամերիկյան ռոք խմբի համերգին: Սակայն երբ հնչել են կրակոցներ, իրարանցում է առաջացել հայր ու դուստր կորցրել են միմյանց, և հայրը կարողացել է դուրս գալ թատրոնից, իսկ դուստրը մինչ այժմ չկա:
Հիշեցնենք նոյեմբերի 13-ի գիշերը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի հետևանքով պաշտոնական տվյալներով 129 մարդ է մահացել, շուրջ 200 մարդ էլ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան