ԱԺ նախագահ. Մենք միշտ մեր մատով մեր աչքը հանելու բնավարություն ունենք
Երբևիցե մի մտածեք, որ մենք նստած մտածում ենք, թե Ղարաբաղից ինչ պիտի զիջենք, ինչ պիտի թողնենք մեզ: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, լրագրողների խնդրանքով անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցից հետո շրջանառվող լուրերին, ըստ որոնց քննարկում է եղել ԼՂ տարածքները հանձնելու մասին:
«Դա այդպես է, մենք միշտ մեր մատով մեր աչքը հանելու սովորություն ունենք: Մի քանի օր առաջ հայտարարել եմ հետևյալը, Հանրապետական կուսակցությունը որպես կուսակցություն ձևավորվել է ղարաբաղյան պատերազմի ընթացքում մեկ խնդրի շուրջ՝ դա Ղարաբաղն է, այնպես որ այստեղ տարուբերումներ չեն լինի: Մենք ընդամենը ասում ենք, որ բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստենք, իսկ որոշողը Ղարաբաղն է ու Ղարաբաղի ժողովուրդը»,-ասաց խորհրդարանի խոսնակը: