Գալուստ Սահակյանը՝ ԵԽԽՎ ընդունած բանաձևի նախագծի մասին
ԱԺ արտահերթ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում ընդունված «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերնագրով «խայտառակ» բանաձևի նախագծի մասին, ապա հետաքրքրվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից, արդյոք ԵԽԽՎ-ում հայստանյան պատվիրակության անդամներին հրավիրել է իր մոտ, հասկանալու, թե ինչ է կատարվել այնտեղ, ի՞նչ մեղք ունի պատվիրակությունը:
ԱԺ նախագահն ասաց, որ խնդրի մասին տեղեկացված է. «Ոչ թե խայտառակություն, այլ շատ խայտառակություն, բայց եկեք մեղավորներ չփնտրենք: Ես դրական եմ գնահատում պատվիրակության անդամների աշխատանքը, բոլորը միահամուռ պայքարել են դրա դեմ»:
ԱԺ նախագահն ասաց, որ հայաստանյան պատվիրակությունը միայնակ չէր կարող խնդիրը լուծել, Երևան այցերի ժամանակ բոլոր պատվիրակությունների ու ԵԽԽՎ գործող նախագահի հետ հարցը քննարկվել է:
«Այս պահին մենք գործ ունենք ոչ թե ԵԽԽՎ-ի հետ, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի: Եթե մտածում եք, որ մեր ամբողջ պառլամենտը, առավել ևս մեր պատվիրակությունը պիտի կարողանար միանգամից հաղթահարելի դարձներ այդ երևույթը, ես դրա կողմնակիցը չեմ, բայց միաժամանակ ես չեմ ուզում ոչ պաշտպանվող, ոչ էլ վարկաբեկող խոսքեր լսել այդ առումով»,-ասաց Սահակյանը, ավելացնելով, որ ինքը վատ է զգում նման արդյունքի համար ու պետք է սկսել ավելի ջանասիրաբար աշխատել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան