Լավ Հայաստան ունենալու համար ամեն ինչ մեր ձեռքում է. Հրայր Թովմասյան
«Սահմանադրական փոփոխությունների նախագծի մարդու իրավունքներին վերաբերող հատվածը շատ ավելի հստակեցրել ենք և նույնիսկ չլինելով Եվրոպական Միության անդամ, մենք վերցրել ենք ավելի խորը չափորոշիչներ, որի պարտավորությունը չունեինք միջազգային առումով», -այսօր Սյունիքի մարզի Տաթև համայնքում հանարքվեի քարոզարշավի շրջանակներում և «Այո և ոչ» հեռուստաշոուի ժամանակ բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, որն «Այո»-ն քարոզողների խմբից է:
Նա վստահ է, որ իրավունքների և ազատությունների մասով Հայաստանի Սահմանադրությունը կարող է մրցել եվրոպական ցանկացած Սահմանադրության հետ: Միաժամանակ, ըստ նրա, նախագծի մշակողները հավատարիմ են մնացել հայկական արժեհամակարգին:
Անդրադառնալով Սահմանադրության նախագծով առաջարկվող կառավարման ձևի փոփոխությանը, Թովմասյանն ասաց, որ գործող կիսանախագահական կառավարման ձևը «չի երաշխավորում պետության կայունությունը, հեռանկարային զարգացումը»:
«Գործող համակարգը տևական ու հեռանկարային համակարգի զարգացման համար երաշխիքներ չի ստեղծում», -հայտարարեց Թովմասյանը` տաթևցիներին տեղեկացնելով, որ նման համակարգեր են գործում Թունիսում, Եգիպտոսում, Պակիստանում, Աֆղանստանում, Ադրբեջանում և այլն:
Առաջարկվող փոփոխությունների նպատակը, ըստ Թովմասյանի, կանխատեսելի զարգացում ունենալն է, որ ընտրությունների արդյունքում չլինեն հանրային բախումներ, չլինի հասարակության բևեռացում, լինի հանրության հսկողության տակ գտնվող իշխանություն:
«Այնպես չէ, որ այս Սահամանդրությունն ընդունեցինք մեր երկրում, գյուղում առկա բոլոր խնդիրները միանգամից լուծվելու են: Մի պատմություն կա. մի իմաստուն է լինում, որն ամեն ինչ գուշակում է:
Աշակերտները որոշում են բռնացնել ուսուցչին, որ ասեն՝ տես, այս մի բանը չգիտես։ Ձեռքի մեջ թիթեռ բռնած՝ մոտենում են, և հարցնում, թե ի՞նչ է ձեռքի մեջ։ Աշակերտները մտածում են՝ եթե ասի՝ կյանք է, կսեղմեն թիթեռին, ցույց կտան, որ մահացած է։ Եթե ասի՝ մահ է, բաց կթողնեն, թիթեռը կթռչի։ Այս մարդը գլխի է ընկնում՝ ինչի մասին է խոսքը։ Նա ասում է՝ և մահն է ձեր ձեռքում, և կյանքն է ձեր ձեռքում, և ընդհանրապես՝ ամեն ինչ էլ ձեր ձեռքում է։ Իրականում ավելի լավ, ավելի հզոր Հայաստան ունենալու հարցում ամեն ինչն էլ մեր ձեռքում է, ոչ ոք չի գալու մեր փոխարեն ավելի լավ հայրենիք կառուցելու: Պարզապես պետք է արձանագրենք, որ այս նախագիծը, այս փոփոխությունները, վստահ եմ, մեզ շատ ավելի լայն հնարավորություններ են տալիս», -հայտարարեց Թովմասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Երբ ասում ենք` ոչ, նշանակում է համաձայն ենք, որ ոչ մի բան չփոխվի. Արթուր Եղիազարյանը` մարալիկցուն
- «Շիթիլը հիմա ենք տնկում, որ հետո բերքը տեսնենք»
- Բա որ էդ միամանդատ պառլամենտը թայֆաբազությա՞ն վերածվի.
- Թ.Գևորգյան. Քանի դեռ չունենք ուժեղ գաղափարական կուսակցություններ, պառլամենտական մոդելին անցնելն անիմաստ է
- Խորհրդարանական մոդելը թույլ կտա լավագույնս ապահովել երկրի անվտանգությունը. Արման Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան