«Մանկական Եվրատեսիլ». Միկայի առաջին փորձը
«Մանկական Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) իր առաջին փորձն է ունեցել եվրատեսիլյան բեմում` հենց սկզբից ցույց տալով էներգիայով լի շոու: Այս մասին գրված է մրցույթի պաշտոնական կայքում:
«Բեմը շատ գեղեցիկ է, իմ զգացողությունները շատ դրական են: Ես երջանիկ եմ»,- փորձից հետո ասել է Միկան: Նա նաև նշել է է, որ իր երազանքն էր հանդես գալ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում:
Նա հանդես է գալու «LOVE» երգով: Երգի երաժշտության հեղինակն է Լիլիթ Նավասարդյանը, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, երաժշտության և խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը:
Հիշեցենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Այս տարվա նշանաբանն է #Discover (Բացահայտի՛ր): Մրցույթին կմասնակցի 17 երկրի ներկայացուցիչ: Միկան ելույթ է ունենալու 11 համարի ներքո:
Հարակից հրապարակումներ`
- «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան մասնակիցը ելույթ կունենա 11-րդ համարի ներքո
- Միկան իր «LOVE» երգով կապահովի «Մանկական եվրատեսիլ-2015»-ի բարձր տրամադրությունը
- Կայացավ «Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա