«Սառույցի թագավորները» երևանյան համերգային ծրագիրը հետաձգվում է Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգության պատճառով
Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները հաշվի առնելով, «Շոուսթար Պրոդաքշըն»-ը, «Սառույցի թագավորները» շոուի պրոդյուսեր Արի Զաքարյանը և շոուի բոլոր մասնակիցները որոշել են հետաձգել Երևանում նոյեմբերի 20-ին կայանալիք «Սառույցի թագավորները» համերգային ծրագիրը մինչև 2016 թվականի մարտի 5-ը: Այս մասին հայտնում են «Շոուսթար Պրոդաքշըն»-ից:
Ծրագրում ընդգրկված են Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ Բրայն Ժուբերը, Մարի-Պյեր Լերեն և Գիոնի Սոբատերը, ովքեր Ֆրանսիայի համար այս ծանր օրերին չեն կարող ելույթ ունենալ:
«Շոուսթար Պրոդաքշընը» տեղեկացնում ենք, որ տոմսերի վաճառքը շարունակվում է, իսկ արդեն իսկ ձեռք բերված տոմսերը ուժի մեջ են 2016 թվականի մարտի 5-ին կայանալիք համերգին ներկայանալու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում` «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ: Ըստ պաշտոնական տվյալների, Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից զոհվել է 129 մարդ:
«Սառույցի թագավորները» շոուն կայանալու էր նոյեմբերի 20-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Շոուն ներառելու էր աշխարհի լավագույն գեղասահորդների պրոֆեսիոնալ կատարումներ, անհավանական ցատկեր և նեցուկներ, գեղասահորդ- ակրոբատների ֆանտաստիկ համարներ, լուսային ու ձայնային ցնցող լուծումներով հեքիաթային բեմադրություն: Ընդհանուր առմամբ, շոուին մասնակցելու էր ավելի քան 20 գեղասահորդ, այդ թվում՝ աշխարհում միակ ակրոբատ գեղասահորդ Սերգեյ Յակիմենկո, Իրինա Սլուցկայա, Թոմաշ Վերներ, Ջեյսոն Գրատց, Հակոբ Մանուկյան, Այդաս Ռեկլիս, Գև Մանուկյան, ինչպես նաև ակրոբատ զույգեր, մարմնամարզիկներ, գեղասահքի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրմամբ հանդես եկող բալետի խումբը և այլն: Սառցե բեմի արքա Եվգենի Պլյուշչենկոյի ելույթը կուղեկցվեր շոուի հատուկ հյուր՝ էստրադային ջութակահար, երգահան, պրոդյուսեր, դերասան Էդգար Հակոբյանի նվագակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում