Նախորդ ամսվա համեմատ սուբսիդավորումից օգտվող բնակիչ-բաժանորդների թիվը 162 հազարով կրճատվել է
Սուբսիդավորման կարգի փոփոխությունից հետո բնակիչ-բաժանորդների շուրջ 78,8 տոկոսը հոկտեմբերին ծախսած էլեկտրաէներգիայի համար օգտվել է տրամադրվող փոխհատուցումից։ Ինչպես հայտնի է, կառավարությունը հոկտեմբերի 29-ին որոշում ընդունեց բնակչության մասով սուբսիդավորումը դարձնել հասցեական և այն տրամադրել առավել քիչ սպառում ունեցող խմբերին։ Խոսքը՝ ամսվա ընթացքում մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդների մասին է։
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այդպիսի սպառողների թիվը հոկտեմբերին կազմել է ավելի քան 601 հազար։ Նախորդ ամսվա համեմատ սուբսիդավորումից օգտվող բնակիչ-բաժանորդների թիվը 162 հազարով կամ 21,2 տոկոսով կրճատվել է։
Փոխարենը՝ այս խմբի սպառողներին տրամադրվող սուբսիդիայի գումարը հոկտեմբերին նվազել է 40 տոկոսով։ Սա նշանակում է, որ մինչև սուբսիդավորման կարգի փոփոխությունը, առավել շատ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդների 21,2 տոկոսը ստանում էր փոխհատուցվող գումարի 40 տոկոսը և միայն 60 տոկոսն էր բաժին հասնում այս խմբի մյուս բոլոր սպառողներին։
Բնակիչ-բաժանորդների մասով հոկտեմբերի փոխհատուցումը կազմել է 534,5 մլն դրամ։
Սեպտեմբերի համեմատ այն կրճատվել է 366,6 միլիոնով։
Մինչև 500 կՎտ հոսանք օգտագործող ՓՄՁ-ների փոխհատուցման ենթակա գումարը 23,8 մլն դրամ է։ Նախորդ ամսվա համեմատ այն ավելացել է շուրջ 1,2 մլն դրամով։
Նախարարության լրատվական ծառայութունից նշում են, որ էլեկտրաէներգիայի սուբսիդավորման կարգի փոփոխությունից հետո փոխհատուցման տրամադրումը հավասար չափով ստանձնել են կառավարությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։ Ընդ որում, այդ պարտավորությունը գործում է սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածի համար, այսինքն՝ սկսած օգոստոսի 1-ից մինչև 2016թ. հուլիսի 31-ը։
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է առկա կապերի բարձր մակարդակը և այն էլ ավելի ընդլայնելու ու խորացնելու անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի նախանշված ծրագրերի արդյունավետ ու հաջող իրականացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին