«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի հայտարարությունը՝ համահայկական դրամահավաքի մասին
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը հայտարարություն է` տարածել համահայկական դրամահավաքի հետ կապված: Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից ներկայացնում են հայտրարությունն ամբողջությամբ.
«Անընդունելի ու անթույլատրելի ենք համարում քաղաքական նպատակներ ունեցող որևէ կազմակերպության կոչը` չմասնակցելու կարևորագույն ծրագրերի իրականացմանն ուղղված համահայկական դրամահավաքին:
Մենք բարձր ենք գնահատում յուրաքանչյուր անձի և կազմակերպության խոսքի ազատության իրավունքը, սակայն չենք կարծում, որ այդ իրավունքը կիրառելիս պետք է հիմքում դնել ուրիշին վնասելու գաղափարը, մանավանդ որ նպատակին չի հասնելու: Օգտվելով ընձեռված հնարավորությունից` և որպես հայ, և որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն, դիմում եմ բոլոր իրենց հայ համարող մարդկանց` մի կողմ դրեք ձեր կուսակցական, եկեղեցական և այլ պատկանելիությունները և մասնակից դարձեք «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնին:
Լիահույս ենք, որ կրկին բոլորս միասին կկարողանանք կյանքի կոչել հայրենիքի բարօրությանն ուղղված մեր ծրագրերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան