Այս փուլում կա հարաբերական տեղեկատվական ազատություն նաև «ոչ» ասողների համար. Արմեն Հովհաննիսյան
«Մեր երկրին պետք են սահմանդրական փոփոխություններ, բայց ազատ պայմաններում, ազատ պայքարի պայմաններում: Մեր երկրին պետք են սահմանադրական փոփոխություններ, սակայն փոփոխությունների այս ձևն իմիտացիա է»,- լրագրողնրի հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, քաղաքական ուժերը պետք է հավասար պայմաններում լինեն, մինչդեռ այսօր ՏԻՄ և պետական ապարատը միանշանակորեն ենթարկվում է մեկ քաղաքական ուժի: Ա. Հովհաննիսյանը միաժամանակ նշեց, որ այս փուլում կա հարաբերական տեղեկատվական ազատություն նաև «ոչ» ասողների համար:
«Դեմ եմ սահմանադրական այս փոփոխություններին, քանի որ առաջարկվել է այս իշխանության կողմից, բացի այդ փաստաթղթում կան բազմաթիվ վտանգավոր դրույթներ»,- ասաց նա:
Ըստ բանախոսի, հաջորդ նախագահական ընտրություններում կա իշխանափոխության հարց, այդ իսկ պատճառով իշխանությունները նախաձեռնեցին սահմանադրական փոփոխությունները:
«Վստահելի թեկնածուներ չեն գտել, որը կերաշխավորեր իրենց շահերն ու իրավունքները, դրա ամար որոշեցին գերլիազորություններով օժտված նախագահի պաշտոնը հանել և մի քանի հարյուր հոգով կարողանալ հանգիստ պայմաններում իշխել այս երկիրը»,- ասաց Ա.Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան