Առաջարկվող մոդելը պառլամենտական համակարգի հետ որևէ կապ չունի. Արմեն Մկրտչյան
«Առաջարկվող մոդելը պառլամենտական համակարգի հետ որևէ կապ չունի, որովհետև պառլամենտարիզմի դեպքում համամասնական ընտրակարգը երբեք երկփուլ չի լինում», -այսօր Գյումրիում «Այո և Ոչ» հեռուստաշոուի շրջանակներում հայտարարեց «Հայազն» կուսակցության նախագահ Արմեն Մկրտչյանը, ով ներկայացնում է «Ոչ» քարոզողների խումբը:
Նա գյումրեցիներին բացատրում էր, որ Սահմանադրության նախագծով իշխանությունները առաջարկում են երկրորդ փուլով ընտրություն խորհրդարանում մեծամասնություն չկազմելու դեպքում:
«Սա հակասում է քաղաքագիտական օրենքներին ու պառլամենտարիզմին», -եզրակացրել է Մկրտչյանը:
Քաղաքական գործիչն ընդունեց, որ գործող Սահմանադրությունը «թերի է, միանշանակ թերի է», բայց ցանկացած փաստաթղթի իրագործման համար անհրաժեշտ է քաղաքական կամք:
Հարակից հրապարակումներ`
- Դատավորը պատասխանատու չի դառնում խորհրդարանի առաջ. Ֆարմանյան
- Նոր Սահմանադրությունը ուժեղացնում է ընդդիմությանը, որը մեզ շատ պետք է. Կարինե Աճեմյան
- Լավ Հայաստան ունենալու համար ամեն ինչ մեր ձեռքում է. Հրայր Թովմասյան
- Երբ ասում ենք` ոչ, նշանակում է համաձայն ենք, որ ոչ մի բան չփոխվի. Արթուր Եղիազարյանը` մարալիկցուն
- «Շիթիլը հիմա ենք տնկում, որ հետո բերքը տեսնենք»
- Բա որ էդ միամանդատ պառլամենտը թայֆաբազությա՞ն վերածվի.