«Գեղարդ» երգեցիկ խմբի համերգները` Մոսկվայում
«Գեղարդ» երգեցիկ խումբը նոյեմբերի 16-19-ը համերգային ծրագրով հանդես կգա Մոսկվայում: Համերգները կկայանան Մոսկվայի երաժշտության միջազգային տանը և Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարարությունից:
Գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանի և խմբավար Անահիտ Պապայանի ղեկավարությամբ, խումբը կներկայացնի հայ հոգևոր և աշխարհիկ խմբերգեր. Ս. Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտաս Ա. Աղցեցու, Ս. Ներսես Շնորհալու երկերից մինչև Մ. Եկմալյանի, Կոմիտասի, Էդ. Հովհաննիսյանի, Ս. Աղաջանյանի և հայ ժամանակակից կոմպոզիտորներ Ե. Երկանյանի, Ստ. Բաբաթորոսյանի, Ա. Ահարոնյանի ստեղծագործությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան