Եգիպտոսում ձերբակալել են A321 օդանավում պայթուցիկ տեղադրելու մեջ կասկածվող երկու անձանց
Եգիպտոսի իշանությունները Շարմ էլ Շեյխ օդանավակայանի երկու աշխատակիցների կասկածում են ռուսական A321 օդանավ ռումբ տեղափոխած անձանց օգնություն ցուցաբերելու մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով անվտանգության ոլորտի երկու պաշտոնյաների:
Գործակալության տվյալներով` ընդհանուր առմամբ օդանավում ահաբեկչություն իրականացնելու գործով ձերբակալված է 17 անձ: Սակայն միայն երկու անձ է կասկածվում օդանավ պայթուցիկն անցկացնելուն օժանդակելու մեջ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել էր, որ Եգիպտոսում A321 ինքնաթիռի կործանումը ահաբեկչության արդյունք է: Այս մասին հաղորդել էր «Գազետա» լրատվական գործակալությունը:
«Սինայում մեր մարդկանց սպանությունը դասվում է արյունալի հանցագործությունների շարքում: Եվ մենք չենք կարող մաքրել այդ արցունքները մեր սրտերից և հոգուց: Սա կմնա մեր հետ ընդմիշտ: Սակայն ոչինչ չի խանգարում մեզ գտնել և պատժել հանցագործներին»,- հայտարարել էր ՌԴ նախագահը և հավելել՝
«Մենք պետք է դա անենք առանց ժամկետի, իմանանք նրանց բոլորի անունները: Մենք նրանց կփնտրենք ամենուրեք, որտեղ էլ որ նրանք թաքնված լինեն: Մենք նրանց կգտնենք երկրագնդի ցանկացած կետում և կպատժենք»,-եզրափակել էր Պուտինը:
Նշենք, որ պաշտոնական Մոսկվան նոյեմբերի 17-ին հաստատեց, որ Եգիպտոսից Ռուսաստան ուղևորվող A321 օդանավը կործանվել է ահաբեկչական գործողության հետևանքով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան