Ահաբեկչությունից հետո Էյֆելյան աշտարակը նորից բացվել է այցելուների համար
Էյֆելյան աշտարակը այցելուների համար վերաբացվել է: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս որոշումը կայացվել է անվտանգության միջոցառումներից հետո:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ նոյեմբերի 16-ից մինչև չորեքշաբթի Էյֆելյան աշտարակը գիշերային ժամերին ևս պետք է լուսավորվի Ֆրանսիայի դրոշի գույներով՝ ի հիշատակ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:
Նշենք, որ նոյեմբերի 14-ին Փարիզի բազմաթիվ մշակութային հաստատություններ և հուշարձաններ փակվել էին նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններից հետո:
Մասնավորապես, Էյֆելյան աշտարակը փակվել Էր նոյեմբերի 14-ին, իսկ նրա լուսավորությունը մարել էր ի հիշատակ զոհվածների:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան