Կարեն Քոչարյանը Լևոն Զուրաբյանին հրավիրել է քննարկել սահմանադրական բարեփոխումները
«Այո և Ոչ» հեռուստաշոուի հեղինակ, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր արձագանքել է հեռուստաշոուի վերաբերյալ «Ոչ»-ի համատեղ շտաբի հայտարարությանը:
«Շնորհակալ եմ «Ոչ»-ի համատեղ քաղաքական շտաբին՝ մեր հեռուստանախագծի վերաբերյալ քաղաքական հայտարարություն տարածելու համար: Անկեղծ ասած այն մեր աշխատանքային թիմն ընդունեց բավականին մեծ ոգևորությամբ, քանի որ նախապես մեզ համար նախադեպը չունեցող այսպիսի մտահղացման իրականացումը ոչ միայն խելահեղություն էր թվում, այլև մեր մտքով անգամ չէր անցնում, որ այն մեկ օր պաշտոնական քաղաքական հայտարարության թեմա կարող է դառնալ, այն էլ այնպիսի լուրջ քաղական միավորի կողմից, ինչպիսի «Ոչ»-ի համատեղ շտաբն է: Շնորհակալ եմ դիտելու համար, շնորհակալ եմ արձագանքելու համար, ինչը մեզ թույլ կտա հընթացս շտկել բոլոր այն իրավիճակները, որոնք միգուցե և թյուրընկալման տեղ են թողնում:
Ապարան քաղաքում «Այո և Ոչ» նախագծի հյուսիսային ուղղությանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի միանալու փաստին ես հրապարակավ անդրադարձել, բացատրություն տվել եմ, նաև շնորհակալություն եմ հայտնել պարոն Վարչապետին քարոզչության մեջ չներքաշվելու համար: Որքան հասկացա, իմ բացատրությունը չի բավարարել «Ոչ»-ի քաղաքական համատեղ շտաբի գործընկերներին: Հետևաբար եթե նույնիսկ թյուրընկալում է մնացել, առաջարկում եմ արագ հարթել այն:
Եվ այսպես. վարչապետը «Այո և Ոչ» հեռուստանախագծի հյուսիսային ուղղությանը միացել և եթերում եղել է ուղիղ 18 րոպե: Ես պաշտոնապես հրավիրում եմ անձամբ «ՈՉ»-ի շտաբի պետ պարոն Լևոն Զուրաբյանին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, երեկոյան մեկ ժամ անցկացնել նույն հյուսիսային ուղղության մասնակիցների հետ օրվա ավարտին թեյի սեղանի շուրջ և քննարկել սահմանադրական բարեփոխումները: Եթե զբաղվածության խնդիր առաջանա, ուրեմն հրավիրում եմ նույն բանը կազմակերպել նոյեմբերի 19-ի երեկոյան (ցավոք վաղը մեր մասնակիցների համար հանգստյան օր է և եթերում կլինեն միայն կրկնություններ): Սպասում ենք պարոն Զուրաբյանի արձագանքին և շնորհակալ կլինեմ դրական արձագանքի համար»,-իր Facebook-յան գրառման մեջ նշել է Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան