Քաղաքական 13:24 17/11/2015

Հերիք է, սա իշխանության կռիվ չէ, սա վաղվա օրվա կռիվ է. Հրայր Թովմասյան

Սյունիքի մարզի Բռնակոթ համայնքում բնակիչներից մեկը ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց. «Սուրբ հոգի իջա՞վ ձեր բոլորի վրա, որ մի օր որոշեցիք փոխել Սահմանադրությունը»:

«Ոչ», -գյուղացուն արձագանքեց Թովմասյանը և ասաց, որ գյուղացու հարցին կպատասխանի որպես իրավաբան և սահմանադրագետ:

Նա տեղեկացրեց, որ դեռ 1993 թվականից ինքը «կռիվ էր տալիս», որ Հայաստանն անցնի խորհրդարանական կառավարման:

«Այստեղ իշխանության ու ընդդիմության կռիվ չի, ժողովուրդ ջան, որ գամ պաշտպանեմ` ներկայացնելով, թե իշխանությունն ինչ լավ բաներ է արել, իսկ ընդդիմությունն էլ վատ բաներ է արել: Թող ոչ մի ընդդիմադիր Ալիկ Արզումանյանից ու Ռուբիկ Հակոբյանից իրեն ավելի մեծ ընդդիմադիրի տեղ չդնի, թող ոչ մեկ իրեն դաշնակցությունից ավելի մեծ ընդդիմադիրի տեղ չդնի: Նրանք բոլորը պաշտպանում են այս նախագիծը: Սա իշխանության կռիվ չի», -դիմելով դահլիճում հավաքված բռնակոթցիներին, հայտարարեց Թովմասյանը:

Նա տեղեկացրեց, որ «այս նախագիծը գրելու համար Հանձնաժողովի իշխանությունների հետ կռիվ են տվել, համոզել, հիմնավորել ու փաստարկներ ներկայացրել»: Իրեն հարց տված գյուղացուն ԱԺ աշխատակազմի ղեկավարն ասաց, որ մի օր այդ մասին մի պատմություն կգրի և բոլորը կհասկանան որ «այդքան էլ հեշտ չի եղել»:

«Հերիք է, ես գամ լավ կլինի, հորս արև, լավ կլինի, չկա նման բան. էդ մարդիկ կգան ու կգնան, բան չի փոխվի: Սա իշխանության կռիվ չէ, սա վաղվա օրվա կռիվ է: Էս համակարգը լավ չի աշխատում, էս համակարգի ժամանակն անցել է: Էս նույն համակարգի դեպքում առաջին նախագահը կուսակցություն է փակել, երկրորդ նախագահը` հեռուստաընկերություն ու ոչ մեկն էլ դրա համար պատասխանատվություն չի կրել: Էս համակարգով, ընդհանրապես, կարելի է բոլորի բերանը փակել ու ոչ մի պատասխանատվության չենթարկվել: Էս համակարգը դրա պատասխանատվությունը տալիս է: Ու որ գործող նախագահը ունի էդ խոհեմությունը, հասկանում է երկիրը ինչ է, պատերազմ է տեսել ու հիմա ունենք խոսքի ազատություն և այլն էդ ամենը կախված է Սերժ Սարգսյանից», -հայտարարեց պաշտոնյան:

Նա հորդորեց «անձերի կռիվ» չանել` դրանք գալիս են ու գնում, այլ ընտրել համակարգի փոփոխությունը:

Հարց տված գյուղացին նկատեց, որ սահմանդրության նախագծով զբաղվող հանձնաժողովը պետք է որոշի այդ հարցը, գյուղացին չի հասկանում էդ ամենից, մասնագետ չեն:

Ի պատասխան Թովմասյանն արձագանքեց. «Ես խոնարհվում եմ Ձեր իմաստնության առջև. Միացյալ Նահանգների նման երկիրը գտել է, որ Սահմանադրությունը չի կարելի հանրաքվեով ընդունել: Եվրոպայի խորհրդում միայն Ռումինիան ու Հայաստանն են, որ ասում են Սահմանադրության ընդունման համար գնանք ժողովրդի մեջ, սա կեղծ պոպուլիզմ է: Սահմանադրությունը բարդ փաստաթուղթ է»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:35
Գյումրիի ավագանու շուրջ ընթացող զարգացումներն ունեն շրջադարձային նշանակություն. Քաղաքագետ
«Գյումրիի ավագանու շուրջ ընթացող զարգացումներն ունեն շրջադարձային նշանակություն. Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենում, որը...
Աղբյուր` Panorama.am
11:29
Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է 24 մլն դրամի գողը. Նա կալանավորվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված...
Աղբյուր` Panorama.am
11:23
Նպաստելու եմ հասարակության շրջանում արդարության և արդարադատության զգացողության ամրապնդմանը. Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ
«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ մենք պետք է որոշում ընդունենք Արթուր Պողոսյանին Քննչական կոմիտեի նախագահ և Էդուրադ...
Աղբյուր` Panorama.am
11:15
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է Շարմազանովին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառմանը։ Պատասխանը նա...
Աղբյուր` Panorama.am
11:00
Այդպես էլ պարզ չէ՝ ինչ չափորոշիչներին չեն համապատասխանել Հայաստանի ուժեղագույն ըմբշամարտիկները
Երևանում նոյեմբերի 20-22-ն անցկացվել է Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը։ ՀՀ ԶՈԻ հավաքականի անդամները 3 ոսկե, 3 արծաթե և 8...
Աղբյուր` Panorama.am
10:44
Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է...
Աղբյուր` Panorama.am
10:16
Christie's-ն աճուրդում կներկայացնի դինոզավրերի կմախքներ
Christie's աճուրդի տունը աճուրդ կանցկացնի՝ նվիրված բացառապես երեք դինոզավրերի կմախքներին։ kulturomania.ru-ն գրում է, որ աճուրդը կկայանա...
Աղբյուր` Panorama.am
10:11
Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի ու ԱՄՆ դեսպանները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը նոյեմբերի 27-ին դեսպանությունում հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։ ԴԵսպանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:50
Իտալիայում անցկացվող աշխարհի առաջնությունում շախմատիստուհի Սոֆիա Բաղրամյանը խնդիրների լուծման մրցույթում հաղթող է ճանաչվել
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում 2024 թվականի շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակներում անցկացվեց խնդիրների լուծման...
Աղբյուր` Panorama.am
09:45
Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցիների` բնակարանային սերտիֆիկատներից օգտվելու իրավունքի իրացումը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Պարզվում է, որ կառավարությունը ներքին կարգով ձգում է...
Աղբյուր` Panorama.am
09:30
Հարավային Կորեայի մայրաքաղաքում եղանակը ռեկորդ է սահմանել
Հարավային Կորեայի մայրաաղաք Սեուլում եղանակը ռեկորդ է սահմանել։ Նոյեմբերը դարձել է ամենաձյունառատը վերջին 100 տարվա ընթացքում։ Միջազգային...
Աղբյուր` Panorama.am
09:25
Շերը ցանկանում է ավարտել երաժշտական կարիերան
Ամերիկահայ փոփ-երգչուհի Շերը՝ Շերիլին Սարգիսյանը, որոշել է ավելի քան 60 տարվա բեմական գործունեությունից հետո ավարտել երաժշտական կարիերան։...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հազարավոր լիբանանցիներ վերադառնում են իրենց տները Իսրայելի և Հեզբոլլահի միջև հրադադարի հաստատումից հետո
Հազարավոր լիբանանցիներ, որոնք տեղահանվել էին Իսրայելի և Հեզբոլլահի զինյալների միջև պատերազմի պատճառով,  չորեքշաբթի՝ հրադադարի հաստատումից...
Աղբյուր` Panorama.am
09:17
Սիրիացի հակակառավարական ուժերի գրոհայինները խոշոր հարձակում են սկսել Հալեպի մոտակայքում
Սիրիայում զինված խմբավորումները Հալեպ նահանգի արևմտյան գյուղական շրջաններում հարձակում են սկսել կառավարական զորքերի դեմ։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
09:11
Երևանում շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղային հարկ
Նոյեմբերի 27-ին, ժամը 17:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 28-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 28-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.27 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:58
ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ գործի քննությունը
ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումով դատարան ներկայացված գործի...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Ժողովուրդ». Կարեն Սարուխանյանը պետք է կրկնի՞ թմրանյութի հետազոտությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրու քաղաքապետի՝ ՔՊ-ի կողմից չեղարկված թեկնածու, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը թեև...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Հրապարակ». Ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքին արդեն մեկ շաբաթից ավելի դիմադրող Հովիկ Աղազարյանի...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Փաստ». Մարդկանց համար իրենց պաշտոնները եկամտաբեր երակներ են
«Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանի կաբինետի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հիմա երևի արդեն ափսոսում է, որ...
Աղբյուր` Panorama.am
08:49
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». Վրաստանից ավտոմեքենաների ներկրման գործարքն արվում է առանց Հայաստանի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանից պատճառաբանում էին, թե Վրաստանն արգելում է ավտոմեքենաների ներկրումը, քանի որ դրանք...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ՝ Էլինար Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Փաստ». Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am-ը
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը վաճառել է...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ով է լինելու ԲԴԽ-ն լքող հաջորդ անդամը Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում լուրեր են...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու է Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՆԳ Նախարար նշանակվելուց ուղիղ մեկ շաբաթ անց Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել է ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
08:38
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը գտել է իր պաշտոնը պահելու ձևը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
08:37
«Հրապարակ». Փաշինյանն այսօր մի քանի անգամ գերազանցել է բոլոր նախորդ սուպերլիդերներին ու սուպերվարչապետներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում այս օրերին բուռն քննարկում են ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մի քանի ճանապարհներ փակ են, դժվարանցանելի
Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սևանի ՃՈ հենակետից դեպի Դիլիջանի թունել ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Աղբյուր` Panorama.am
23:27
Ադրբեջանում վթարի արդյունքում 6 մարդ է մահացել, որոնցից 5-ը զինվորական են
Մահվան ելքով վթար է տեղի ունեցել Թովուզում; Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպը գրանցվել է Թովուզի շրջանում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}