Պետական հիմարկներում հավաքում են աշխատողներին և «ճշտում են՝ «այո՞» են, թե՞ «ոչ». Արամ Մանուկյան
Միջազգային բոլոր կառույցները Սահամանդրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ վարչական ռեսուրսի կիրառումը համարում են քրեական հանցագործություն: Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա դիմելով «Այո»-ի շտաբի ներկայացուցիչներին, հորդորեց զերծ մնալ օրենքներ խախտելուց:
Շարունակելով խախտումների թվարկումը, Մանուկյանն ասաց, որ վերջին շրջանում մի քանի նախարարություններ, պետական հիմնարկներ, դպրոցներ հավաքում են իրենց աշխատողներին, ցուցակներ են կազմում անձնագրեր վերցնում, «ճշտում են՝ «այո» են, թե «ոչ»»: Նաև ըստ պատգամավորի, գյուղերում գյուղապետերն են հավաքում մարդկանց անձնագրերը՝ խոստանալով զիջել հողի հարկը:
«Ավելի լկտի վերաբերմունքն այն է, որ հայտարարում են, որ «ոչ»-ի դեպքում նրանք կազատվեն աշխատանքից: Ես դիմում եմ իշխանություններին` ճշտել նման փաստերը: Եթե կան նման փաստեր, իսկ դրանք կան, պետք է պատժի այն մարդկանց, ովքեր կիրառում են վարչական ռեսուրսը», -հայտարարեց Մանուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան