Նոր՝ «ОТТ (Over the top) հեռուստատեսություն» ծառայություն
Այսօր «Վեգա» ընկերության սրահում «Ռոստելեկոմը» ներկայացրել հեռուստատեսության նոր՝ ОТТ (ՕԹԻԹԻ) ծառայությունն ու գործընկերոջ հետ իրականացվող համատեղ ակցիան։ Այս մասին հայտնում են «Ռոստելեկոմի» հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Ռոստելեկոմի» տեխնոլոգիական նորույթը՝ «ОТТ (Over the top) հեռուստատեսություն» ծառայությունը, լիովին նոր առաջարկ է շուկայում, որը հնարավարություն է տալիս վայելել ընկերության կողմից տրամադրվող հեռուստատեսային ծառայությունը՝ ունենալով ընդամենը 2,5Մբ/վ ինտերնետ հասանելիություն և ամենակարևորը՝ անգամ այնտեղ, որտեղ «Ռոստելեկոմը» հասանելիություն չունի կամ որտեղ օգտվում են այլ ինտերնետ օպերատորների ծառայություններից։
«ОТТ հեռուստատեսություն» ծառայությունը հնարավորություն է ընձեռում բաժանորդներին օգտվելու բոլոր հիմնական գործառույթներից, որոնք հասանելի են վերջերս «Ռոստելեկոմի» կողմից գործարկված IPTV հեռուստատեսության ծառայությունում՝
- Ժամանակակից և հետաքրքրաշարժ հեռուստաալիքների դիտում
- Մինչև 5 օր վաղեմության հաղորդումների դիտում (TVOD),
- Մուլտիսքրին մինչև 5 էկրանի վրա (Սմարթֆոն, պլանշետ),
- Ֆիլմադարանի և Ֆիլմերի փաթեթների դիտում,
- Եթերի տեսագրում,
- Այլ հնարավորություններ։
Այսօր «Ռոստելեկոմի» գործընկեր «Վեգա» խանութների ցանցում 149,000 և ավելի գումարի տեխնիկա և ապրանքներ գնելու դեպքում յուրաքանչյուր գնորդ անվճար կստանա SmartBox սարքն ու 6 ամիս բաժանորդագրություն «Ռոստելեկոմի» «ОТТ հեռուստատեսություն» ծառայությանը, ինչի համար կվճարի «Վեգա» ընկերությունը։ Հետագայում՝ 7-րդ ամսից սկսած, ծառայությունից օգտվել ցանկանալու դեպքում գնորդներին անհրաժեշտ կլինի ընդամենը լիցքավորել հաշիվը։
Ամանորի շեմին «Ռոստելեկոմի» և «Վեգա» ընկերության կողմից այս առաջարկը կատարյալ նվեր կդառնա յուրաքանչյուր ընտանիքի համար։
«Ռոստելեկոմը» հետևողական քայլերով խոշորածավալ ներդրումներ է իրականացնում հայաստանյան հեռուստադիտողներին լավագույն և գերժամանակակից ծառայություններ մատուցելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան