Սիրիայի հարցով կանցկացվի դոնորային խորհրդակցություն
Միավորված ազգերի կազմակերպությունը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նորվեգիայի և Քուվեյթի ղեկավարության հետ միասին 2016թ-ի փետրվարին Սիրիայի հարցով կանցկացնի դոնորային խորհրդակցություն: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Կազմակերպիչները Լոնդոնում կայանալիք խորհրդաժողովին մասնակցելու համար հրավիրում են նաև այլ երկրների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների:
Կազմակերպիչները նշում են, որ անհրաժեշտ է մեծացնել ֆինանսական օժանդակությունը, որպեսզի «հնարավոր լինի բավարարել բոլոր նրանց պահանջմունքները, ովքեր տուժել են սիրիական ճգնաժամի հետևանքով ինչպես բուն Սիրիայում, այնպես էլ հարևան երկրներում, որոնք մեծահոգություն են ցուցաբերել`ընդունելով սիրիացի փախստականներին»:
Նշվում է, որ սիրիական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար նախատեսված ֆոնդի միջոցները կազմում են 3,3 մլրդ. դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի քիչ է: ՄԱԿ-ը կոչ էր արել 2015թ-ի համար հավաքագրել 8,4 մլրդ. դոլար:
Միևնույն ժամանակ, հղում կատարելով չհաստատված աղբյուրների վրա, պարբերականը նշում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատրաստվում է բանաձև ընդունել, որով կրակի դադարեցման ռեժիմ կսահմանվի ամբողջ Սիրիայի տարածքում`ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերահսկողության ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան