Հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացը մեկնարկել է
Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում այսօր մեկնարկել են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների հավաստագրման քննությունները: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
«Մեկ ամիս անընդմեջ քննություններ կանցկացվեն: Հինգ տարի է արդեն անցել գործընթացի մեկնարկից, և այսօր արդեն շատ տնօրեններ վերադառնում են` վերահաստատելու իրենց իրավունքը` ղեկավարել դպրոց: Հուսով եմ, որ դրական արդյունքի պարագայում կգտնեք ձեր տեղը աշխատաշուկայում»,- նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով ներկա է գտնվել քննությունների մեկնարկին:
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման քննությունները կանցկացվեն 2015 թվականի նոյեմբերի 17-ին, 18-ին, 19-ին, 24--ին, 25-ին, 26-ին, 27-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 8-ին, 9-ին, 10-ին, 11-ին, 15-ին և 16-ին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են