ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի թատրոնների երիտասարդ գործիչները հավաքվելու են Մինսկում
Մինսկում նոյեմբերի 19-26-ն անցկացվելու է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական երկրորդ ֆորումը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Թատերական միությունների միջազգային համադաշնության նախագահ Վալերի Շադրինը:
Նա նշել է, որ առաջին անգամ նման ֆորում անցկացվել է 2012-ին Քիշինևում. «Սա ոչ միայն թատրոնի երիտասարդ գործիչների լավագույն աշխատանքների ստուգատես է, այլ դերասանների, ռեժիսորների, սցենարիստների, դրամատուրգների, քննադատների համար ընդհանուր հարթակ՝ նոր ստեղծագործական ծրագրերի շուրջ մտքեր փոխանակելու համար»:
Վալերի Շադրինի խոսքով, նմանատիպ ֆորումները նպաստում են արվեստի գործիչների միջև կապի, շփումների ամրապնդմանը:
Ֆորումի ութ օրերին ներկայացվելու է 14 բեմադրություն՝ ստեղծված 13 երկրի ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովիայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Էստոնիայի թատրոնների երիտասարդ վարպետների կողմից: Մրցույթին ներկայացվելու է 13 բեմադրություն՝ ընտրված փորձագետների խորհրդի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան