Գործարար Սիլվա Համբարձումյանը սնանկացնել է. «Ժամանակ»
Կին գործարար Սիլվա Համբարձումյանի գործերը, կարելի է ասել, թարսվել են: Ամիսներ առաջ դատարանը սնանկ ճանաչեց նրա բիզնեսներից մեկը՝ Երիցյաններից ձեռք բերած նորագույն տեխնոլոգիաներով հագեցած հացի գործարանը, որը նա վերանվանել էր «Կալաչ»:
«Իսկ սեպտեմբերի 8-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սնանկ է ճանաչել Սյունիքում հանքարդյունաբերությամբ զբաղվող նրա՝ «ՌԱԿ Միներալզ ընդ Մեթալզ Ինվեստմենթս Քոուքեյժա» ՍՊ ընկերությունը: Նշենք, որ 2004-ից գործող այս ընկերությունում նա սեփականատեր է՝ ԱՄՆ քաղաքացիներ Թրեյսի Էլիս Ուևերի և Գրիշա Գևորգյանի հետ»,-հավելել է թերթը: