Պերմյակովի գործով նոր զարգացումներ կան. ՀԺ
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին գնդակահարած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով հունվարի 15-ին Գյումրիում ոստիկանության հետ տեղի ունեցած ընդհարումների քրգործով կան նոր զարգացումներ: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Մասնավորապես՝ ստացվել են երկու փորձաքննությունների եզրակացությունները: Ինչպես մեզ տեղեկացրեց գործով մեղադրյալ Անուշավան Հարությունյանը, ավարտված փորձաքննություններից մեկը քարերի փորձաքննությունն է, իսկ հաջորդը՝ հեռախոսազրույցների վերծանումները: «Չէին կարողացել հաստատ եզրակացնել, թե էդ քարերը որտեղից են վերցված: Մի քանի տեղ էին նշում»,-ասաց Հարությունյանը: Մասնավորապես՝ քննչական մարմինը փորձում է իմանալ, թե կոնկրետ Գարեգին Նժդեհ փողոցի որ հատվածից են վերցվել այն քարերը, որոնք նետվել են ՌԴ հյուպատոսարանի փողոցը փակած ոստիկանների ուղղությամբ»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան