Շոուների մեծ մասնագետ Արմեն Երիցյանը հումորին հումորով է պատասխանել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը զրուցել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար, սահմանադրական հանրաքվեի կենտրոնական շտաբի պետի տեղակալ Արմեն Երիցյանի հետ և հարցրել՝ որպես շոուների մեծ մասնագետ, էքստրեմալ իրավիճակների, կամուրջների վրա ինքնասպանների «փրկիչ», չե՞ք պատրաստվում մասնակցել «այո-ոչ»-ի ուղիղ եթերին՝ ռեալիթի շոուին։
«Ոչ, ես այլ էքստրեմալ վիճակներ եմ սիրում, օրինակ՝ դահուկ քշել»,- հումորին հումորով պատասխանել է նախարար Երիցյանը, իսկ ավելի լուրջ՝ նա չէր տեսել հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակվող ռեալիթի շոուն, խոստացել է նայել, հետո կարծիք հայտնել:
Իսկ ՀՀԿ «Այո»-ի շտաբի գործերից ասել է, որ ամեն ինչ «իր հունով» ընթանում է: Փող բաժանելու մասին խոսակցություններ կա՞ն արդեն։ «Չկան»,- օդում կանխել է շտաբի պետի տեղակալը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան