Հասարակություն 21:50 17/11/2015 Հայաստան

Համադրելով պետական և մասնավոր հատվածների ջանքերը՝ մեզ հաջողվել է ՏՏ ոլորտը դարձնել իսկապես ռազմավարական. ՀՀ նախագահ

Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած կիբերանվտանգության աշխարհահռչակ մասնագետ, այդ ոլորտում աշխարհի խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկի՝ «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու և նրա տիկնոջ՝ Խու Շիրոնգի, տրվել է ընդունելություն: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից: 

Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ընդունելությանը հնչեցրած իր ելույթում ներկայացրել է Հայաստանում ամենադինամիկ զարգացող և ամենամեծ հավելյալ արժեք ստեղծող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հաջողություններն ու դինամիկան՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ոլորտն ապահովել է 20-25% աճ, իսկ ՀՆԱ-ում նրա տեսակարար կշիռը կազմում է մոտ 3%: Հովիկ Մուսայելյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության և մասնավոր հատվածի համագործակցության շնորհիվ ոլորտի զարգացումը խթանելու նպատակով իրականացվող նախաձեռնություններին: Նա հանգամանորեն ներկայացրել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված՝ ՏՏ ոլորտում Համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակի նախապատմությունը, մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի գործունեության սկզբունքները, մինչ այժմ այդ պատվավոր մրցանակին արժանացած աշխարհահռչակ անձանց և այս տարվա մրցանակակրին՝ Եվգենի Կասպերսկուն:

Նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակը հանձնել է Եվգենի Կասպերսկուն և այդ առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ հանդես է եկել ելույթով:

Միջոցառման ժամանակ շնորհակալական խոսք է ասել մրցանակակիր Եվգենի Կասպերսկին. «Ես անում եմ ինձնից կախված ամեն ինչ: Մոտիվացնում եմ իմ աշխատակիցներին, իմ ընկերությունը, որպեսզի նրանք անեն իրենց կողմից հնարավոր ամեն ինչ, որպեսզի մենք աշխարհում այս աշխատանքն իրականացնենք ամենալավը: Կարծում եմ, որ մենք դա անում ենք աշխարհում բոլորից լավ: Սա իմ կյանքն է, սա իմ ճակատագիրն է, սա իմ առաքելությունն է: Շատ շնորհակալ եմ պարոն Նախագահին, շատ շնորհակալ եմ հանձնաժողովին, որն ընտրել է իմ թեկնածությունը՝ ինձնից ոչ պակաս արժանի թեկնածուների ցուցակից, ես շնորհակալ եմ հովանավորներին, ովքեր աջակցեցին այս միջոցառմանը: Եվ ես խոսք եմ տալիս, որ կաշխատեմ է՛լ ավելի լավ: Մենք պետք է փրկենք այս աշխարհը՝ ոչ միայն կիբեր աշխարհը, այլև՝ ողջ աշխարհը, որովհետև հիմա արդեն չկա տարբերություն ավանդական ֆիզիկական աշխարհի և կիբեր տարածության մեջ: Դրանք միահյուսված են, և մենք պետք է ստեղծենք աշխատանքի համակարգեր ու պայմաններ, որպեսզի կիբեր հարձակումները՝ խնդիրներ, որոնք մեզ պետք չեն, ուղղակի չլինեն: Ես կանեմ ամեն հնարավորը, որ դա իրականանա: Եվ այս պարգևը հերթական շատ լուրջ խթան է այս աշխատանքի մեջ: Շատ շնորհակալություն»,-ասել է «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի շնորհման արարողության ժամանակ

Հարգելի՛ պարոն Կասպերսկի,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Սրտանց ողջունում եմ ձեզ և բարի գալուստ եմ մաղթում Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայր:

Ես մեծ հաճույքով հաճելի պարտականություն կատարեցի` պարոն Եվգենի Կասպերսկուն հանձնեցի Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի այս տարվա մրցանակը:

Աշխարհով մեկ սփռված համակարգիչներից օգտվող միլիոնավոր մարդկանց համար «Կասպերսկի» և «Կասպերսկու լաբորատորիա» անունները հատուկ ներկայացնելու կարիք չկա: Այս անունները մարդկանց առօրյայի մաս են դարձել՝ օգնելով բոլորին պաշտպանել սեփական տեղեկատվությունը:

Յուրաքանչյուր համակարգ կարող է լինել թերի ու խոցելի: Համակարգերի թերությունները պետք է ուղղվեն, իսկ խոցելի հատվածները ճիշտ ժամանակին հայտնաբերվեն ու պաշտպանվեն ներքին ձախողումներից և առավել ևս` անհարկի միջամտություններից: Հենց այստեղ է, որ արդեն ավելի քան քառորդ դար իր բեղմնավոր գործունեությունն է ծավալել պարոն Եվգենի Կասպերսկին՝ օգնության հասնելով միլիոնավոր օգտատերերի:

Վերջին տարիներին Հայաստանում թերևս ամենակարևոր ձեռնարկումներից մեկը եղել է հատուկ ուշադրությունը տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ: Համադրելով պետական և մասնավոր հատվածների ջանքերը՝ մեզ հաջողվել է այս ոլորտը դարձնել իսկապես ռազմավարական: Եվ այստեղ, իհարկե, ամենաուրախալին մեր երիտասարդների շարունակական ներգրավումն է այս բնագավառում:

Այնուամենայնիվ, կարևոր է գիտակցել, որ տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանի կյանքում զուտ տնտեսական գործոն չեն: Այսօր այս տեխնոլոգիաների միջոցով Հայաստան է մուտք գործում արդիականությունը: Ավելին, տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են Հայաստանի արդիականացման ամենակարևոր միջոցներից մեկը:

Համակարգը բնութագրվում է ոչ թե սխալով, այլ սխալին արձագանքելու իր կարողությամբ: Հենց այստեղ է, որ մեզ բոլորիս օգնության են գալիս համակարգչային վիրուսների և վնասակար տարրերի դեմ պայքարելու գործին լծված մարդիկ: Նրանց շարքում Եվգենի Կասպերսկին և նրա ստեղծած լաբորատորիայում միավորված մասնագետները, իհարկե, զբաղեցնում են իրենց ուրույն և կարևոր տեղը:

Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են աշխարհով մեկ գլուխ բարձրացնում հետադիմական ուժերը, որոնք փորձում են խեղդել ժամանակակից աշխարհն ու արդիականացման գաղափարախոսությունը: Չգիտեմ՝ արդյո՞ք պարոն Կասպերսկին գիտի, թե ինչ հակավիրուս է մեզ անհրաժեշտ այդ չարիքի դեմ պայքարելու համար: Սակայն, վստահ եմ, որ արդի աշխարհն այնքան ճկուն և խոհեմ է լինելու, որ ի վերջո գտնելու է նաև այդ չարիքից պաշտպանվելու հակավիրուսը: Եվ դա լինելու է արդիականության և արդիականացման հաղթական պատասխանը հետադիմության և տգիտության վիրուսին:

Հարգարժա՛ն պարոն Կասպերսկի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ: Կասկած չկա, որ Ձեր կատարած աշխատանքը գնահատված է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Դուք և ձեր համախոհները նոր դռներ եք բացում մարդկության առջև, միաժամանակ նաև օգնում հուսալիորեն պաշտպանել այդ դռները: Հայտնի է, որ ում շատ է տրված, նրա հանդեպ ներկայացվող պահանջներն էլ բարձր են:

Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին առողջություն և ամենայն բարիք, նորանոր հաջողություններ Ձեր շնորհակալ գործունեության մեջ: Համոզված եղեք, որ այդ հաջողություններով մենք միշտ հպարտանալու և ուրախանալու ենք Հայաստանի Հանրապետությունում:
Շնորհակալություն:

 

 

 

 

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:10
Ադրբեջանը գնել է Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող բնական գազի բաժնետոմսերի 1/4-ը
Ադրբեջանի առաջին մասնավոր էներգետիկ ընկերությունը՝ «GL Group»-ը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թրակիայի ավազանում ձեռք  է...
Աղբյուր` Panorama.am
18:02
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: 2025...
Աղբյուր` Panorama.am
17:55
ՀՀ իշխանության՝ Արցախի վերաբերյալ դիրքորոշումը նպաստում է Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությանը. Բելգարյան
«Արցախի մշակութային ժառանգության մասով շատ խնդիրներ կան։ Անելիքներ շատ կան, ահռելի են, քան առ այսօր կատարված աշխատանքը»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:50
Խոշոր վթար Էրեբունի տանող ճանապարհին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  հոկտեմբերի 18-ին, ժամը 08:29-ինահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայից դեպի Էրեբունի փողոց տանող...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ինչ են քննարկել Միրզոյանն ու Թուրքիայի ԱԳ նախարարը
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի մարզի 50–ամյա բնակիչ
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է Կոտայքի մարզի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Լավրով. Հայ գործընկերները կարծում են, որ նախ պետք է ուղիղ շփվել թուրքերի հետ
Երևանը ցանկանում է ուղիղ շփվել Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը...
Աղբյուր` Panorama.am
17:05
Լավրով. Երևանին և Բաքվին առաջարկվել է ավարտել պայմանագրի շուրջ աշխատանքը «3+3» հարթակում
Մոսկվան, Անկարան և Թեհրանն առաջարկել են Երևանին և Բաքվին օգտագործել «3+3» հարթակը խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն...
Աղբյուր` Panorama.am
16:47
Մի հատ ղազան ա պետք, 15 հատ եգիպտացորեն, 2 հատ քոթուկ. Փաշինյանի բիզնես առաջարկը
«Արմավիր-Գյումրի ճանապարհը կառուցվել է, դա նշանակում է գնացող-եկողը շատացել է, հիմա դուք էլ պետք է մտածեք, թե այդ երթևեկողներն ինչի կարիք...
Աղբյուր` Panorama.am
16:41
ԱՄՆ-ում օվկիանոսը ափ է նետեր արարածի, որը վախեցրել է մարդկանց
ԱՄՆ-ում ծովային մի արարած է ափ դուրս մղվել՝ վախեցնելով սոցցանցերի օգտատերերին։ Մարդիկ մտածում են, թե դա ինչ կենդանի կարող է լինել։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
16:36
Փաշինյանի քոմենթը, սմմ-շիկին փոխելու առաջարկն ու CupCat-ը
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մեքենայի մեջից ցուցադրելով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի նոր տեսքը։...
Աղբյուր` Panorama.am
16:32
Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմը «Օսկարի» համար պայքարում ֆավորիտ է
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը «Օսկարի» համար պայքարում ֆավորիտ է։ «Бюллетень...
Աղբյուր` Panorama.am
15:43
Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները. Միրզոյան
«Ադրբեջանին առաջարկել ենք մեր երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման եղանակներ»:
Աղբյուր` Panorama.am
15:39
Կոբախիձեն եվրաինտեգրման կասեցման մասին ԵԽ հայտարարությունը կողմնակալ է գնահատել
ԵՄ գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարությունը, որտեղ խոսվում է Եվրամիություն Վրաստանի անդամակցության գործընթացի փաստացի արգելափակման մասին,...
Աղբյուր` Panorama.am
15:35
Թիվ 40 ավտոբուսում հրդեհ է բռնկվել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: երեկ՝ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արցախում կորցրել ենք ավելի քան երեք տասնյակ թանգարան. Սերգեյ Շահվերդյան
2020 թվականի  պատերազմի հետևանքով  Արցախի Հանրապետությունը կորցրել է 18 թանգարանային հավաքածու, նաև թանգարանների կատալոգները. 6...
Աղբյուր` Panorama.am
15:20
Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է Արամ Ջիվանյանին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը զբաղեցնող Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 18-ին  նախարարության Ռազմարդյունաբերության...
Աղբյուր` Panorama.am
15:15
«3+3» ձևաչափով հանդիպմանը Բայրամովը կրկին առաջ է քաշել ՀՀ Սահմանադրության փոփոխության նախապայմանը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի...
Աղբյուր` Panorama.am
15:05
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 17-ից 18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
14:58
ԱՆ. Եվս 1 թանկարժեք դեղ կհատկացվի պացիենտներին անվճար
Առողջապահության նախարարությունը «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից մարդասիրական օգնություն է ստացել ԱՄՆ-ի Ամգեն ԻՆԿ. Դեղագործական...
Աղբյուր` Panorama.am
14:48
Այսօր չկա ընդգծված քաղաքականություն՝ ուղղված Արցախի մշակութային ժառանգությանը. Համլետ Պետրոսյան
«monumentwatch.org կայքում ներկայացված հոդվածները, արձագանքներն ադրբեջանական վարվող քաղաքականության վերաբերյալ Արցախի մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:02
Եթե Գագիկ Խաչատրյանը չլիներ ու այս հիվանդություններով որևէ այլ անձ լիներ, վաղուց թույլ էին տվել, որ մեկնի. Փաստաբան
«Այն հիվանդությունը, որն արձանագրված է  Գագիկ Խաչատրյանի մոտ, նույնիսկ դատարանում փորձագետների  հարցաքննությամբ հաստատվեց, որ...
Աղբյուր` Panorama.am
13:57
Զորակոչիկների գանգատները շարունակում են անտեսվել. ՀՔԱՎ-ը հրապարակել է ամառային զորակոչի ընթացքում արձանագրված խնդիրները
ՀՀ Կառավարության 2024 թվականի ապրիլի 25-ի N 589-Ն որոշմամբ 2024 թվականի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ հայտարարվեց շարքային կազմի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Հրավիրում ենք հատկապես զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը. ՍԴ հայտարարությունը
Սահմանադրական դատարանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Վերջին շրջանում հաճախակի են դարձել հանրային հարթակներում՝ սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Թե ինչպես է ինքնասպան եղած զինծառայողը կրակել իր գլխին, հետո կրծքավանդակին՝ փորձագետներն էլ չեն հասկանում. Իրավապաշտպան
«Մեր ուսումնասիրություններով 2024 թվականին ԶՈւ-երում արձանագրվել է 39 զինծառայողի մահվան դեպք, որից 4-ն է միայն եղել հրադադարի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
13:15
ԱԺ-ում Արցախի մշակութային ժառանգության պահպանության թեմայով քննարկմանը կառավարությունից որևէ մեկը չի մասնակցուէ
«Սա ոչ միայն դեմարշ էր ընդդիմության կողմից նախաձեռնված այս լսումներին, այլ ընդհանրապես մեսիջ էր առ այն, որ Հայաստան չի զբաղվում Արցախումմշակութային մեր արժեքների պահպանման հարցով»
Աղբյուր` Panorama.am
13:11
Հաստատվել է ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ «Ինֆորմատիկա» և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի
12:42 17/10/2024

Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}