ՈՉ-ի համատեղ շտաբի հայտարարությունը
«Ոչ»-ի համատեղ շտաբը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.
«Ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր է, ինչ «Արմնյուզ» և «Ա1+» հեռուստաընկերություններով ուղիղ հեռարձակվում է «Այո և Ոչ» ռեալիթի-շոուն, որն, իբր, մտահղացված է հանրաքվեի քարոզարշավում «Այո»-ի և «Ոչ»-ի համատեղ հավասար քարոզչության համար։ Նոյեմբերի 14-ին, Ապարանում, իբր, իր պաշտոնական պարտականությունների բերումով, այդ հաղորդման մեջ է հայտնվում վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Հայտարարելով հանդերձ, թե ինքը քարոզչությամբ չի զբաղվում, նա մասնակցում է այս շոուին և նրա շրջանակներում բնակչությանը սոցիալական բազմաթիվ խնդիրների և քաղաքացիների խնդրանքների լուծման բազմաթիվ խոստումներ տալիս։
Սրանով վարչապետ Հովիկ Աբրահամյանը չարաշահել է վարչապետի իր պաշտոնական դիրքը՝ հավասարության սկզբունքը հոգուտ «ԱՅՈ»֊-ի քարոզարշավի խախտելու նպատակով։
«ՈՉ»-ի համատեղ շտաբը դատապարտում է իշխանության կողմից քարոզչության անհավասարության և օրինախատման այս փաստը։ Սա վկայում է մեկ բանի մասին. իշխանությունը բախվում է հասարակության իրական՝ բուռն մերժողական տրամադրություններին, չափազանց անհանգստացած է օր-օրի բյուրեղացող «ՈՉ»-ի մթնոլորտով եւ պատեպատ է խփվում այդ վիճակից ելք գտնելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան