ՀՀԿ խմբակցության ղեկավարը որոշել է իր փեսային պատգամավոր դարձնել. ՉԻ
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը որոշել է առաջ քաշել հարազատ փեսային՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանին: Սպասվում է, որ առաջիկայում ՀՀԿ խմբակցության ղեկավարի դստեր ամուսինը կդառնա Ազգային ժողովի պատգամավոր և կհայտնվի աներոջ ղեկավարած խմբակցության մեջ:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում կարող է հայտնվել Արմեն Բաղդասարյանը՝ «Ալյումինի Արմենը», որը հայտնի է սկանդալային պատմությունների մեջ հայտնվելու զարմանալի ունակությամբ:
Թերթը հիշեցնում է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Աջափնյակ համայնքի 3-րդ գյուղ (Սիլիկյան) կոչվող թաղամասում լուրջ բախում էր տեղի ունեցել ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև: ՀՀԿ շտաբի ներկայացուցիչ, Աջափնյակի թաղապետի տեղակալ Արմեն Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել ԲՀԿ շտաբի պետ Վահան Կարապետյանին՝ հրահանգելով ԲՀԿ բոլոր շտաբները հանել տարածքից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան