Ֆրանսիայի նախագահն առաջարկել է սահմանադրական փոփոխություններ կատարել երկրում
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ անհրաժեշտ է փոփոխել երկրի Սահմանադրությունը, որպեսզի լավ կարողանան հաղթահարել ճգնաժամային իրավիճակները: Նման հայտարարությամբ Ֆրանսիայի նախագահը դիմել է երկրի խորհրդարանին, գրում է Huffington Post-ը:
Ըստ աղբյուրի, վկայակոչելով 36-րդ հոդվածը, Օլանդը խորհրդարանականներին խնդրել է փոխել այն ու կառավարությանը վերապահել մեծ իշխանությամբ` արտակարգ իրավիճակի դիմելու համար:
«Մենք պատերազմի մեջ ենք և այս տեսակի պատերազմը պահանջում է այնպիսի սահմանադրություն, որը կարող է ղեկավարել երկիրը ճգնաժամի մեջ», -իր 45 րոպեանոց հայտարարության մեջ ասել է Օլանդը:
Օլանդի խոսքով, անհրաժեշտ է ընդունել օրենք, որը կարգելի երկքաղաքացիություն ունեցող անձանց դառնալ Ֆրանսիայի քաղաքացի, եթե ֆրանսիական դատարանը նրանց դատապարտել է ահաբեկչության համար: Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահի խոսքով, երկքաղաքացիություն ունեցող անձանց արգելվելու է մուտքը Ֆրանսիա, եթե նրանցից զգալի է ահաբեկչության վտանգը:
Նա ասել է, որ «Իսլամական պետությունը» թիրախավորել է Ֆրանսիային, որովհետև դա ժողովրդավարական ու ազատ երկիր է:
«Մեր ժողովրդավարությունն առավել ճշմարիտ է, քան այդ մարտահրավերները: Մենք ներգրավված չենք քաղաքակիրթ պատերազմի մեջ, որովհետև ահաբեկիչները չեն պատկանում որևէ քաղաքակրթության: Ահաբեկչությունը չի քանդի Հանարպետությունը, այլ Հանրապետությունը կոչնչացնի ահաբեկչությունը», -ասել է Օլանդը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան