Պարզվել է Փարիզի ահաբեկչության 7-րդ մասնակցի ինքնությունը
Ֆրանսիայի հատուկ ծառայությունները պարզել են ահաբեկչությունների յոթերորդ մասնակցի ինքնությունը: Նա հաշվառված է եղել որպես ծայրահեղական շրջանակների հետ կապեր ունեցող անձ: Ահաբեկչությունների ժամանակ նա գտնվել է «Բատակլան» համերգային սրահ մտած խմբի մեջ:
«Լենտա.ռու»-ն վկայակոչելով ոստիկանության տվյալները, գրում է, որ ենթադրյալ ահաբեկիչ-մահապարտներից մեկը Իբրահիմ Աբդեսլաման է: Հրապարկվել են նաև մյուս կասկածյալների անունները՝ Սիրիայի 25-ամյա քաղաքացի Ահմեդ Ալմոհամեդ, Ֆրանսիայի 20-ամյա քաղաքացի Բիլալ Հադֆին, Փարիզում ապրող 28-ամյա փախստական Սամի Ամիմուրը, Ֆրանսիայի 29-ամյա քաղաքացի Օմար Մոստեֆաին: Նրանք բոլորն էլ մահացել են:
Նշվում է, ահաբեկչության 8-րդ մասնակիցը 26-ամյա Սալահ Աբդեսլամն է, ով ծնվել է Բրյուսելում, Ֆրանսիայի քաղաքացի է: Ենթադրվում է, որ նա ողջ է: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Լրատվամիջոցները նշել են ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպչի անունը՝ 27-ամյա սիրիացի Աբդելհամիդ Աբաուդը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացրած ահաբեկճչությունների հետևանքով զոհվել է 129, տուժել է 352 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան