Պաշտոնական. A321 օդանավը կործանվել է ահաբեկչության հետևանքով
Ռուսական A321 օդանավը Եգիպտոսի Սինայ թերակղզու վրա կործանվել է ահաբեկչության հետևանքով, որն իրականացվել է 1 կիլոգրամ տրոտիլի համարժեք ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով: Այս մասին «Տասս» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ:
«Կարելի է միանշանակորեն ասել, որ դա ահաբեկչական գործողություն էր», - ասել է Բորտնիկովը:
Նրա խոսքով` կործանված օդանավի մասերի և ուղևորների իրերի վրա հայտնաբերվել են արտասահմանյան արտադրության պայթուցիկ նյութի բեկորներ:
«Մեր մասնագետների գնահատականներով` օդանավում թռիչքի ընթացքում աշխատել է 1 կիլոգրամ տրոտիլին համարժեք ինքնաշեն պայթուցիկ սարք, ինչի հետևանքով օդանավը օդում բաժանվել է մասերի, ինչով էլ բացատրվում է օդանավի մասերի ցրվածությունը նման հեռավորության վրա», - ասել է ԱԴԾ ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան