Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Beeline-ի հովանավորությամբ շարունակվում են կրթական ծրագրերը
Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) ներկայացնում են «Կուբիզմի ներածություն» նոր կրթական ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է կենտրոնում գործող «Լիբենսկի Բրիխտովա. Հայաստանի համար» մշտական ցուցահանդեսի շրջանակում:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ծրագիրը բաղկացած է երկու փուլից։ Առաջին փուլում ծրագրի մասնակիցներին
հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու չեխ արվեստագետներ Ստանիսլավ
Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի ստեղծագործություններին, գեղարվեստական
ապակեգործությանն ու գրաֆիկային ԳԱԿ-ի Սասունցի Դավիթ սրահում ներկայացված
«Լիբենսկի Բրիխտովա. Հայաստանի համար» ցուցադրության միջոցով, որից հետո
մասնակիցներին ներկայացվում է «Կուբիզմ» արվեստի ուղղությունը, իսկ ծրագրի
վերջին ստեղծագործական փուլում երեխաները ստեղծում են իրենց կուբիստական
աշխատանքները: Մինչ այսօր իրականացվել է «Կուբիզմի ներածություն» ծրագրի շուրջ
33 պարապմունք, որին մասնակցել է շուրջ 548 երեխա։
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ իրականացված սոցիալական ծրագրերն ուղղված են երեխաների և նրանց ծնողների կյանքն ավելի լավ դարձնելուն։ Ուրախ ենք, որ հաղորդակցվելով արվեստի պատմությանը, բացահայտելով նորանոր արվեստի ուղություններ, նրանք հարստացնում են իրենց գիտելիքները և իրենց իսկ ստեղծած աշխատանքներով արտահայտում են իրենց հույզերն ու մտքերը։ Իսկ երիտասարդների և երեխաների նմանատիպ այցելությունները թանգարան, նպաստաում են պատանիների էսթետիկ դաստիարակության բարձրացմանը՝ խթանելով նրանց ներաշխարհի յուրովի բացահայտմանը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Կուբիզմի ներածություն» ծրագիրը ևս մի հրաշալի հնարավորություն է ընձեռում դպրոցներին ներգրավվելու կենտրոնի կրթական նախաձեռնություններում՝ ամրապնդելով դպրոց-թանգարան կապը: Մասնակիցները ծանոթանում են Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի ստեղծագործություններին և «Կուբիզմ» արվեստի ուղղությանը, ինչպես նաեւ կիրառում են այդ գիտելիքները նոր աշխատանքներ ստեղծելիս: Շնորհակալություն եմ հայտնում մեր մշտական գործընկեր Beeline-ին, որը հովանավորում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերը:»,- մեկնաբանել է ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։
Beeline-ը և Գաֆեսճէան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011 թ.-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: 2015թ–ի Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ–ի պատկերասրահ Մեկում բացվեց Ինտերակտիվ ուսումնական կենտրոն, որը համալրվեց ժամանակակից թվային տեխնոլոգիաներով, ինչը հնարավորություն է տալիս այցելուների համար հասանելի դարձնել աշխարհի խոշոր թանգարանների և այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են