Beeline-ը գործարկում է GPRS-ռոումինգ ծառայությունն Արցախում
Beeline-ը հայտարարում է Արցախում GPRS-ռոումինգ ծառայության գործարկման մասին: Այսուհետ Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային համակարգերի բաժանորդները ԼՂՀ տարածքում ռոումինգում գտնվելիս հնարավորություն կունենան օգտվելու բջջային ինտերնետից 45 դրամ/մեգաբայթ սակագնով: Այս մասին հայտնում են «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Beeline-ը շարունակում է կատարելագործել ծառայությունները` դարձնելով դրանք ավելի պարզ և հարմար: GPRS-ռոումինգ ծառայության շնորհիվ ԼՂՀ տարածքում գտնվող մեր բաժանորդներն այժմ հնարավորություն կունենան օգտվելու բջջային ինտերնետից մատչելի սակագնով», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Արցախում գտնվելիս, ռոումինգի օգտագործման հետ կապված հարցերով կարող եք զանգահարել Beeline հաճախորդների աջակցման կենտրոն +374-8000-0612 անվճար հեռախոսահամարով: Ռոումինգ ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան