The National Interest: «Անուշադրության մի մատնեք Հարավային Կովկասը»
«Նավթի և գազի գների անկումը հարվածում է Ադրբեջանի բյուջեին, բանկային համակարգը ճգնաժամի մեջ է ռեժիմի աջակիցներին տարիների ընթացքում բազում խնդրահարույց վարկերի տրամադրման պատճառով, իսկ ազգային արժույթի արժեզրկումը բազմաթիվ ենթադրությունների տեղիք է տալիս: Վերջերս Ազգային անվտանգության ազդեցիկ նախարարի և իր ութ կողմնակիցների պաշտոնանկությունը, ինչպես նաև Կապի նախարարի պաշտոնանկությունը՝ մասշտաբային կոռուպցիոն մեղադրանքներով նշաններ են տալիս մենիշխանություն հաստատած նախագահ Իլհամ Ալիևի շրջապատում գոյություն ունեցող երկպառակության և այն մասին, որ նա ուժային նախարարությունների նկատմամբ ամբողջական վերահսկողություն չունի»:
Այս մասին ամերիկյան The National Interest-ում գրում են Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում տարբեր տարիներին ԵՄ և ԱՄՆ դեսպաններ Դենիս Քորբոյը (Denis Corboy), Ռիչարդ Կոզլարիչը (Richard Kauzlarich) և Քենեթ Յալովիցը (Kenneth Yalowitz):
«Անցյալ 18 ամիսներին Ադրբեջանում մամուլի ազատությունը և մարդու հիմնարար իրավունքները հետևողականորեն ճնշվել են: Կեղծված պառլամենտական ընտրությունները նոյեմբերի 1-ին բացարձակ մեծամասնություն տվեցին իշխող կուսակցությանը և նրա արբանյակներին, մինչդեռ ընդդիմությունը մնաց խաղից դուրս: Չկար որևէ վստահելի դիտորդական առաքելություն, քանի որ ԵԱՀԿ և Եվրոպական խորհրդարանը չեղարկել էին իրենց առաքելությունները, երբ կառավարությունը թույլ չէր տվել իրականացնել իրենց աշխատանքները միջազգային չափանիշերի համապատասխան:Հիմնական ընդդիմադիր ձայները շարունակում են մնալ բանտարկված կամ արտաքսման մեջ», - գրում են նախկին դեսպանները:
«Ներկայումս Լեռնային Ղարաբաղի շուրջ հրադադարի ռեժիմը վատթարացման վտանգի տակ է, քանի որ դիպուկահարների կրակի և ավելի բարդ զինտեխնիկայի կիրառման արդյունքում զոհերի թիվը առաջնագծում մեծանում է»:
«Հիմնական ռիսկը նրանում է, որ ավելի մեծ մասշտաբի լարվածությունը կարող է առաջանալ փոքր միջադեպերի մի շարքից: Նման սցենարը հնարավոր է, քանի որ Ալիևի հեղինակությունը անկում է ապրում, և նա կարող է գնալ ռազմական հարվածի ազգը միավորելու նպատակով: Ալիևը, իհարկե, պետք է հաշվի առնի Հայաստանի պաշտպանական դաշինքը Ռուսաստանի հետ և իր՝ պարտության հնարավորությունը: Ինչևէ, նա գործում է պոպուլիստական քայլերով և անկանխատեսելի ու լուրջ ռազմական հարվածների ռազմավարությամբ, որպեսզի կարողանա հանրային վստահություն շահել: Նա նաև ԵԱՀԿ Մինսկի գործընթացն է հարվածի տակ դնում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միակ հույսն է», - եզրահանգում են հեղինակները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան