WSJ. Փարիզյան ահաբեկչությունները թույլ են տալիս Պուտինին նվազեցնել Արևմուտքից իր մեկուսացվածությունը
Վլադիմիր Պուտինը դարձել էր Փարիզի ահաբեկչություններին հաջորդած G-20-ի կենտրոնական դեմքը: Անդրադառնալով G-20-ի գագաթաժողովին, փարիզյան ահաբեկչություններին և դրանց արդյունքում Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների հնարավոր փոփոխություններին՝ գրում է Wall Street Journal պարբերականը:
«Որբաթ օրը տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները G-20-ում ելույթ ունեցած Վլադիմիր Պուտինին հնարավորություն տվեցին նվազեցնել Արևմուտքի հետ իր հարաբերություններում առկա մեկուսացվածությունը, որը վրա էր հասել Ուկրաինայի նկատմամբ իրականացրած ագրեսիայից հետո»,- գրում է պարբերականը:
Պարբերականի դիտարկմամբ՝ երկար ժամանակ Արևմուտքը կոշտ դիրքորոշում էր արտահայտում Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածների վերաբերյալ՝ հրաժարվելով միանալ վերջինիս կողմից տարվող ջիհադիստների դեմ պայքարում:
«Եթե մեր գործընկերները կարծում են, որ արդեն եկել է ժամանակը փոխելու մեր հարաբերությունները, մենք դա միայն ողջունում ենք: Մենք երբեք չենք մերժել ջանքերի համատեղումն ու չենք փակել դռները»,- պարբերականը մեջբերում է Պուտինի խոսքը՝ նկատելով, որ այս հայտարարությունը արվում է այն ֆոնին, երբ Ռուսաստանը միաժամանակ մեղմ դիրքորոշում է որդեգրում Ուկրաինայի հարցում ՝ համաձայնելով վերանայել ուկրաինական 3 մլդ դոլարի պարտքի մարման ընթացակարգերը:
Այդուհանդերձ, պարբերականը դիտարկում է անում, որ Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու: Այս առումով, պարբերականը մեջբերում է Օբամայի աշխատակազմի անանուն աղբյուրի խոսքն այն մասին, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում այս պահին էական տեղաշարժերի, կամ Սիրիայում համատեղ գործողությունների մասին նորություններ չկան:
«Բայց այդուհանդերձ, Ջոն Բրենանը՝ ԿՀՎ-ի տնօրենը, երկուշաբթի իր հայտարարություններով համատեղ հակաահաբեկչական գործողությունների մասին ենթադրությունների առիթ տվեց՝ ասելով, որ նախորդ շաբաթներին երկխոսության մեջ է եղել ռուս իր պաշտոնակիցներից մեկի հետ»,-գրում է պարբերականը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան